Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ

Անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը. համայնքների դերակատարությունը և իրավական խնդիրներ

26.04.2019

Ապրիլի 26-ին տեղի ունեցավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում» համաժողովը: Այն կազմակերպեցին «ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամը և «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան» (ՀՍՁԱ): 

Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհով, ԷկոԼաբ հիմնադրամի ֆինանսական միջոցներով և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:

Համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես: Համաժողովի բացման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեցին պանելային քննարկումները՝ Սոցիալական ձեռնարկատիրությանն աջակցող էկոհամակարգը, Սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգը և իրավական դաշտը, Սոցիալական ձեռնարկատիրությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգում թեմաներով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջույնի խոսքում նշեց. «Սոցիալական ձեռնարկությունների առկայությունը համայնքներում գերկարևոր նշանակություն ունի: Ունենք հաջողված օրինակներ: Դրանք իմ կարծիքով համակարգային նշանակություն ունեն: Եթե չլինի համայնքում ապրող մարդկանց սոցիալական մոբիլիզացիան և սրանում տեղական իշխանությունների մեծ դերակատարությունն ու առաջնորդությունը, մարդկանց համայնքային կոնսոլիդացիան և տեղական իշխանությունները նպատակային չաշխատեն, ապա այդ համայնքում որևէ լուրջ առաջընթաց չի լինի»:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը փաստեց՝ ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում հետաքրքրված է սոցիալական ձեռնարկատիրության թեմայով, քանի որ մեզ նաև հետաքրքրում է տնտեսական զարգացման թեման. «Մեր գործունեության կենտրոնում է նաև քաղաքացիական հասարակության օժանդակությունը,  բնապահպանական միջոցառումներն ու համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Սոցիալական ձեռնարկատիրությունը կարծես թե կամրջում է մասնավոր սեկտորի և քաղհասարակության հետ աշխատանքը»:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց՝ այն, որ սոցիալական ձեռնարկատիրության մասին միասնական սահմանում չկա, միգուցե լավը դա է. «Ինչո՞ւ են տեղական իշխանությունները և սոցիալական ձեռնարկատիրությունները խաչվում առաջին հերթին: Երկուսն էլ հակված են արդյունավետ լուծել սոցիալական խնդիրները: Հենց այս ելակետից եթե սկսենք, կտեսնենք ընդհանուր խնդիրները: Մենք ունենք մեծ փոփոխությունների իրականացման կարիք ՀՀ-ում, որպեսզի առանձին դեպքերից բացի սոցիալական ձեռնարկատիրությունը մեր կյանքում փոփոխությունների բերման շարժում լինի: Ոչ միայն մարդիկ կթրվեն, գիտելիք ստանան, այլ էապես պիտի փոխվի նաև տեղական իշխանությունների վարքագիծը, հանրության մտածողությունը: Սոցիալական ձեռնարկատիրությունը հիմնվում է ավելի հողեղեն նախաձեռնությունների վրա, այն պիտի հիմնվի մարդկանց կյանքի վրա, սոցիալական խնդիր լուծվի, իսկ դա համայնքային է, համայնքի կարիքն է, և տեղական իշխանություններն առաջին հերթին այս նախաձեռնության շրջանակում հենց կարիքի վրա հիմնված նախաձեռնություններին պիտի աջակցեն»:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ. «Կարևորագույն խնդիր է հարկային խթանների խնդիրը, որ ոլորտը զարգանա, մյուսը պետական աջակցության խնդիրն է, սուբվենցիոն ծրագրերի դերի ամրագրման հնարավորությունները, ի վերջո ոլորտի իրավական դաշտի ձևավորումը»:

Նշենք նաև, որ համաժողովին ներկայացվեց Կալավան համայնքի՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում հաջողված փորձը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքային քննարկում՝ նվիրված «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը
Աշխատանքային քննարկում՝ նվիրված «Լավագույն համայնք 2019» ամենամյա մրցանակաբաշխությանը

16:55

10 09 2019

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում նվիրված...

Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Ապարանում
Հայաստանի համայնքների միության վարչության նիստը՝ Ապարանում

12:36

09 09 2019

Սեպտեմբերի 6-ին Ապարանի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության...

Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 5-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում
Գաթայի փառատոնը՝ սեպտեմբերի 21-ին, Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերին 5-ին. հանդիպում Հայաստանի համայնքների միությունում

20:43

29 08 2019

Օգոստոսի 29-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ ամփոփոիչ ժողով, որի ընթացքում...

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև
Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

12:25

25 08 2019

Oգոստոսի 25-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և...

Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում
Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում

17:13

21 08 2019

Օգոստոսի 21-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց  Խորվաթիայի Հանրապետության...

Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը
Համաժողով Էջմիածնում՝ նվիրված ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրմանը

19:31

24 07 2019

Հուլիսի 24-ին Էջմիածին քաղաքում անցկացվեց «Կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի ներդրումը...