Մրցանակաբաշխության մասին

Նոյեմբերի

10

Լավագույն համայնք մրցանակաբաշխություն 2019

Մրցանակաբաշխության մասին

Հայաստանի համայնքների միությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը  հայտարարում են «Լավագույն համայնք 2019» հերթական մրցանակաբաշխության մասին։ Տարվա լավագույն համայնք մրցանակաբաշխությունը ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից:

Մրցանակաբաշխության արդյունքում կընտրվեն 2019թ. տարվա լավագույն համայնքները, ինչպես նաև հաղթողներ հատուկ անվանակարգերով։ 

2019 թվականի համար նախատեսված են հետևյալ անվանակարգերը.

«Լավագույն համայնք 2019» անվանակարգ

2 մրցանակ

«Մաքուր համայնք 2019» անվանակարգ

2 մրցանակ

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգ

2 մրցանակ

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգ

2 մրցանակ

Հատուկ անվանակարգեր

 «Տարվա նշանակալից առաջընթաց 2019» անվանակարգ

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է խոշորացված համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն առաջընթաց արձանագրած համայնք)

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» (անցկացվում է բոլոր համայնքների շրջանում՝ մեկ տարվա ընթացքում լավագույն զարգացման ծրագրերի, հատուկ ծրագրեի նախաձեռնման կամ իրականացման համար)

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգ

1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգ

1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա երիտասարդական համայնք» անվանակարգ

1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

«Տարվա գործարար կառույց» անվանակարգ

1 մրցանակ (կարող են հավակնել համայնքները, ոչ-պետական կազմակերպությունները, բիզնես կառույցները)

Մրցանակաբաշխությանը ներկայացվող թեկնածություն կարող են առաջադրել համայնքները (ինքնաառաջադրում), մարզպետարանները, այլ պետական մարմիններ, պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները և այլն։

Թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է նշված հղումով լրացնել հայտ (https://www.caa.am/specialevents/best-communities_2019/registration.html), ինչպես նաև [email protected] էլեկտրոնային փոստով «Հայաստանի համայնքների միությանը» աշխատակազմին ներկայացնել համապատասխան հայտին կից այլ տեղեկատվություն։ Հայտատուն մինչև վերջնաժամկետի լրանալն ազատ է փոփոխություններ մտցնել հայտում։

Ժամանակացույց

Մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Նոյեմբեր 10 Պարգևատրման արարողություն

Հայտերը կգնահատվեն և մրցանակակիրները կորոշվեն «Հայաստանի համայնքների միության» հանրապետական խորհրդի անդամներից (ովքեր որպես թեկնածու չեն մասնակցում մրցանակաբաշխությանը), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներից, հրավիրված փորձագետներից և քաղհասարակության ներկայացուցիչներից կազմված մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 20-ն է (ներառյալ)։ Վերջնաժամկետից ուշ ստացված հայտերը չեն ընդունվում։

Հայտերն ընդունվում եմ բացառապես էլեկտրոնային տարբերակով։

Հայտերը գնահատվում են մեկ փուլով։

Մեկ համայնքը կարող է ներկայացնել հայտ մինչև 2 անվանակարգերի համար։

Յուրաքանչյուր անվանակարգի համար լրացվում է առանձին հայտ։

Հայտատուները պետք է պատրաստեն ու մրցանակաբաշխության հանձնաժողովին տրամադրեն նաև առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որում տեսաշարով, տեքստով տեսանելի դարձնեն հայտի բովանդակությունը։ Տեսաֆիլմը պետք է ներկայացվի հայտի հետ միաժամանակ։

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա 2019 թվական նոյեմբերի 10-ին։

 

Հայաստանի համայնքների միություն

Հեռ.՝ 010574501

[email protected]

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104