Տեղեկատվական սեմինարների շարք՝ Երևանի ավագանու թեկնածուների համար

Տեղեկատվական սեմինարների շարք՝ Երևանի ավագանու թեկնածուների համար

03 09 2018 03 09 2018

Հայաստանի համայնքների միությունը (ՀՀՄ) Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ կազմակերպում է տեղեկատվական սեմինարների շարք ավագանու թեկնածուների համար։

Սեմինարներին կարող են մասնակցել Եպևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին հայտ ներկայացրած կուսակցությունների կամ դաշինքների ցուցակներում ընդգրկված թեկնածուները։

Սեմինարները կանցկացվեն Հայաստանի համայնքների միության գրասենյակում, Չարենցի 1, 2-րդ հարկ, 201 սենյակ։

Սեմինարները կանցկացվեն

սեպտեմբերի 6-ին ժամը 10։00-ին,

սեպտեմբերի 6-ին ժամը 16։00-ին,

սեպտեմբերի 8-ին ժամը 10։00-ին,

սեպտեմբերի 8-ին ժամը 16։00-ին,

սեպտեմբերի 9-ին ժամը 10։00-ին։

Սեմինարների թեմաներն են

  1. Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում։
  2. Տեղական ինքնակառավարումը Երևան քաղաքում։ Երևանի փորձի համադրում եվրոպական երկրների մայրաքաղաքների կառավարման մոդելների հետ։
  3. Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան մեկնաբանություններով։ Խարտիայի կիրառուը Հայաստանում։ Հայստանում տեղական ժողովրդավարության և ընտրությունների վերաբերյալ եվրոպական կառույցների գնահատականները։
  4. Համայնքային ծառայության համակարգը։ Համայնքային ծառայությունը Երևան քաղաքում։
  5. Համայնքային բյուջեներ։ Երևանի բյուջեի առանձնահատկությունները։
  6. Երևան քաղաքը միջազգային ծրագրերում և Երևան քաղաքը միջազգային համագործակցություններում։

Սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 4-ը ուղարկելով մասնակցության հայտ [email protected] հասցեին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, քաղաքական ուժի անունը և մասնակցի հեռախոսահամարը:

Հայաստանի համայնքների միություն