Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. Մարզային միջոցառումներ՝ Ապրիլ, 2017 թ.

Ֆրանկոֆոնիայի երկամսյակ. Մարզային միջոցառումներ՝ Ապրիլ, 2017 թ.

01 04 2017 30 04 2017

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլին նախատեսված միջոցառումներ       

Աբովյան 

  • Ապրիլի 7-ին Աբովյան քաղաքի Երեխաների աջակցության կենտրոնում կանցկացվեն Ֆրանսիական պոեզիայի ընթերցումներ և ֆրանսիական երգերի կատարումներ, մրցույթներ:
  • Ապրիլի 12-ին Աբովյան քաղաքի գրադարանում տեղի կունենա ֆիլմի ցուցադրություն:
  • Ապրիլի 14-ին Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված ֆրանսիական արվեստին:
  • Ապրիլի 14-ին Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում կանցկացվի բաց դաս-համերգ երաժշտական գրականությունից՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտորներին:
Ալավերդի
  • Ապրիլի 4-ին ժամը 14:00-ին Ալավերդու Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի կունենա բաց դաս աշխարհագրությունից՝ ‹‹Կրոնական խնդիրները Ֆրանսիայում›› թեմայով:
  • Ապրիլի 6-ին տեղի կունենա «Ֆրանսիացիների հետքերով». Էքսկուրսիա Ալավերդիում և Ախթալայում («ԷյՍիՓի» ՓԲԸ թանգարան,Մադան թաղամաս, Ախթալաքաղաք):
  • Ապրիլի 14-ին ժամը 09:00-ին Ալավերդի քաղաքի Ստ. Շահումյանի անվան համար 5 ավագ դպրոցում տեղի կունենա շարադրության մրցույթ՝ ‹‹ֆրանսիան և հանդուրժողականությունը›› վերնագրով:
  • Ապրիլի 15-ին տեղի կունենա Լոռու մարզ-ՊԱԿԱ  համագործակցության շրջանակում իրականացվող Դեբեդ գետի վրա ռաֆթինգի ծրագրի շրջանակներում արահետիբացման արարողություն՝ Ալավերդիում /ֆրանսիացիների մասնակցությամբ/
  • Ապրիլի 18-ին ժամը 13:00-ին Ալավերդի քաղաքի Ստ. Շահումյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի կունենա ցերեկույթ - երաժշտական ներկայացում՝ ‹‹Դասականից ռեպ›› խորագրով:
  • Ապրիլի 26-ին Ալավերդու Արհեստագործական ուսումնարանում և համար 5 ավագ դպրոցում տեղի կունենա Ֆրանսիացի գրողների ստեղծագործությունների հիման վրա ֆրանսերեն լեզվով բեմականացման մրցույթ:

Արմավիր

  • Ապրիլի 28-ին՝ ժամը 15:00-ին, Արմավիր քաղաքի Մշակույթի տանը տեղի կունենա  ցերեկույթ՝ նվիրված Շառլ Պերրոյի ստեղծագործություններին:

  • Ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի արվեստի դպրոցում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների հանդիսավոր բացումը

Արթիկ 
  • Ապրիլի 14-ին ժամը 15:00-ին Արթիկի գեղարվեստի դպրոցում տեղի կունենա ցուցահանդես՝ ֆրանսիական ներկապնակը հայ մանուկների ստեղծագործություններում
  • Ապրիլի 20-ին ժամը 15:00-ին Արթիկի Վ. Սամուելյանի անվան մշակույթի տանը տեղի կունենա միջոցառում՝ Ֆրանսիան՝ հայի բնօրրան:
  • Ապրիլի 21-ին ժամը 15:00-ին Արթիկի մշակույթի կենտրոնում կլինի "Կարմիր գլխարկ" ներկայացումը
Գորիս 
  • Ապրիլի 5-ին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կբեմադրվի Վ. Սարոյանի «Պինգ պոնգ խաղացողները» ներկայացումը:
  • Ապրիլի 6-ին Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնում տեղի կունենա  «Լավագույն ֆրանսախոս» մրցույթ:
  • Ապրիլի 8-ին Գորիսի թիվ 5 ՆՈՒՀ-ում տեղի կունենա բեմադրություն՝ «Բարեկենդանը»:
  • Ապրիլի 15-ին Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա ֆրանսիական խոհանոցի պատրաստում և ճաշակում:
  • Ապրիլի 27-ին Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնում տեղի կունենա Ֆրանսախոսության կենտրոնի տասնամյակի նշումը՝ «Ֆրանսախոսությունն իմ կյանքն է» խորագրով:

 Դիլիջան

  • Մարտի 11-ից ապրիլի 15-ը Դիլիջան քաղաքի թանգարանի հիմնական ցուցադրության սրահում տեղի կունենա «Նկարիչ Ժան Բատիստ Գրյոզ. Դիմանկարի ժանրը և նրա ժամանակակիցները՝ ռոկոկո» թեմայով ցուցադրություն:
Էջմիածին
  • Ապրիլի 11-ին ժամը 15:00-ին Էջմիածնի քաղաքապետարանի Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա գրական-երաժշտական միջոցառում:
  • Ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ֆրանսիական ֆիլմի ցուցադրություն
  • Ապրիլի 6-ին Գորիսի Ֆրանսախոսների մշակութային կենտրոնում տեղի կունենա  «Լավագույն ֆրանսախոս» մրցույթ:


 Թալին

  • Ապրիլի 13-ին Թալին քաղաքի համայնքապետարանի Ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոնում տեղի կունենա «Որտեղից է գալիս սուրճը» գրքի քննարկումը:
  • Ապրիլի 28-ին Թալինի համայնքապետարանի Ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոնում կանցկացվի ընթերցանության մրցույթ:

 Սպիտակ

  • Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին Սպիտակ քաղաքի Մշակույթի տանը տեղի կունենա փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն:
  • Ապրիլի 21-ին ժամը 15:00ին թիվ 2 դպրոցում տեղի կունենա Je t'aime maman միջոցառում՝ նվիրված մայրիկներին

Ստեփանավան

  • Ապրիլի 14-ին ժամը 16:00-ին Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ֆրանսիացի հայտնի արվեստագետներին (Վիկտոր Հյուգո, Ժան Ժակ Ռուսո, Գառզու, Մոնե..):
  • Ապրիլի 14-ին ժամը 15:00-ին Ստեփանավանի թիվ 1 վարժարանում տեղի կունենա  «Ֆրանսիական երաժշտություն» միջոցառում:
  • Ապրիլի 14-ին ժամը 15.00-ին Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում տեղի կունենա միջոցոռում՝ «Դեսին-Ստեփանավան» քույր քաղաքների բարեկամություն:

 Սևան

  • Ապրիլի 10-ին ժամը 15.00-ին Սևան քաղաքի պետական քոլեջում տեղի կունենա ավանդական դարձած «Հեքիաթի փառատոն»:
  • Ապրիլի 17-ին ժամը 14:00-ին Սևան քաղաքի պետական քոլեջի 2-րդ հարկում տեղի կունենա հայ և ֆրանսիացի ուսանողների հետ իրականացված համատեղ ամառային աշխատանքների ֆիլմի ցուցադրում:
  • Ապրիլի 18-ին ժամը 15:00-ին Սևան քաղաքի N3«Հեքիաթ» մանկապարտեզում տեղի կունենա տիկնիկային բեմականացում:
  • Ապրիլի 19-ին ժամը 16:00-ին Սևան քաղաքի երաժշտական դպրոցում սաների կողմից կկատարվեն Ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
  • Ապրիլի 20-ին ժամը 15:00-ին Սևանի N 1 հ/դ-ում տեղի կունենա մանկական ֆիլմաշարերի ցուցադրություն:

Վանաձոր՝ 

  • Ապրիլ ամսվա ընթացքում Վանաձորի թիվ 1 մշակույթի տանը տեղի կունենա Օրիգամիի ցուցադրություն և համերգ, 
  • Ապրիլի ամսվա ընթացքում Վանաձորի թիվ 2 մշակույթի տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված ֆրանսիայի ստեղծագործողներին:
  • Ապրիլի 11-ին ժամը 15:30-ին Ստ. Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի կունենա ցուցահանդես՝ նվիրված ֆրանսիական ստեղծագործողներին: 

Վարդենիս

  • Ապրիլին Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական դպրոցներում տեղի կունենա համերգ՝Ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ երաժշտական դպրոցի սաների կատարմամբ:

  • Ապրիլի 10-ին Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի կունենա ֆրանսիական ֆիլմերի ցուցադրություն: