Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը
10.11.2019
Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության կողմից առաջին անգամ պատրաստված Հայաստանում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը:
Զեկույցը պատրաստվել է Միության փորձագետների հետ համագործակցաբար և այն պարունակում է տեղեկատվություն տեղական ինքնակառավարման ոլորտում գոյություն ունեցող առկա վիճակի, խնդիրների մասին: Զեկույցում կան նաև առաջարկություններ խնդիրների լուծման և հաղթահարման համար:
Փաստաթղթում ներառված մտահոգություններից է այն, որ վարչատարածքային ռեֆորմի արդյունքում համայնքների ՏԻՄ-երին վերապահվեցին բազմաթիվ լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը չապահովեց համապատասխան ֆինանսական աղբյուրներով: Բայց կան պատվիրակված մի շարք լիազորություններ, որոնց մասով համայնքներին ֆինանսավորում չի տրամադրվում, սակայն, փաստացի, համայնքները դրանք իրականացնում են:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև 2016-ի դեկտեմբերի 12-ին ընդունված՝ նոր խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, որով փորձ արվեց նոր հնարավորություններ սահմանել, սակայն դրանք չեն կրում ռեալ ապակենտրոնացման բնույթ:
Մյուս մտահոգությունն այն է, որ օրենքներով սահմանված հարկերը կամ ՏԻՄ-երի ֆինանսավորման այլ աղբյուրները՝ իրենց բնույթով պայմանավորված չեն արձագանքում գնաճին և տնտեսական այլ գործոններին ու տևական ժամանակ փոփոխությունների չեն ենթարկվում:
Զեկույցում նաև ամրագրված է, որ ՏԻՄ-երին վերապահված են շուրջ 300 լիազորություններ, որոնք, ըստ էության, չեն արտահայտում համայնքի բնակիչների՝ կոնկրետ հանրային ծառայություններ ստանալու ակնկալիքները:
Փաստաթղթում նաև ամրագրված է, որ համաչափ չէ մեկ բնակչին բաժին ընկնող ծախսերի բաշխումը. օրինակ՝ Երևանում մեկ բնակչի ծախսերի համար հատկացվում է 66.500 դրամ, այլ համայնքների մեկ բնակչի համար՝ 27,100 դրամ:
Զեկույցում կա առաջարկությունների բաժին, որտեղ ներառված են Միության առաջարկությունները: Օրինակ՝ ՏԻՄ-երին տալ հողի հարկի և գույքահարկի դրույքաչափերի սահմանման իրավասություն` օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում, Տեղական մակարդակում նոր հարկերը պետք է ներդրվեն՝ համահարթեցման առումով, եկամտի չեզոքության սկզբունքին համապատասխան: Կա առաջարկություն ավելացնել համայնքների ֆինանսական անկախության աստիճանը՝ ապահովելով համայնքային բյուջեների եկամուտների նոր կայուն աղբյուրներ և այլն:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct