Նկարագրություն

Լիազորությունների ապակենտրոնացում

Վարող՝ Ուդո ՍԵՅՎԵՐԴ-ՖԱՈՒԴԻ

 

Ուդո Սեյվերդ-Ֆաուդին BBC Շոտլանդիայի և շոտլանդական մի շարք այլ լրատվամիջոցների, ինչպես նաև Եվրոպական ռադիոյի թղթակից է։ Նա հավատարմագրված է Եվրոպայի խորհրդում, Եվրոպական խորհրդարանում և Շոդլանդիայի խորհրդարանում։

Պրն. Սեյվերդ-Ֆաուդին Ստրասբուրգում գտնվող AvenuEuropA լրագրողների եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Գերմանիայում «Արդար ռադիո նախաձեռնության» հիմնադիրն է, որի նպատակն է ռսադիոն դարձնել  ավելի բաց, անկողմնակալ և թափանցիկ:

_________________

Վստահությունը պետական կառավարման մարմինների նկատմամբ սկսվում է տեղական մակարդակից. սա է Կոնգրեսի[1] համոզմունքը: Այս վստահությունն արտահայտվում է պետական գործիչների ու ընտրողների միջև հարաբերություններում և ամրապնդվում է սուբսիդիարության սկզբունքի պատշաճ իրականացմամբ:

Տեղական ինքնակառավարման ոլորտում ապակենտրոնացումը ենթադրում է լիազորությունների ու պարտականությունների փոխանցում` վստահելով դրանք տեղական իշխանություններին և հնարավորություն տալով վերջիններիս արձագանքել իրենց քաղաքացիների կարիքներին` մատուցելով որակյալ ծառայություններ: Ապակենտրոնացումը պետք է հնարավորություն տա տեղական ու տարածքային ընտրված ներկայացուցիչներին իրականացնելու արդյունավետ, թափանցիկ և հաշվետու տեղական կառավարում: Արդյունավետ ապակենտրոնացումը, միաժամանակ ենթադրում է տեղական իշխանությունների հմտությունների զարգացում և հավելյալ ապակենտրոնացված լիազորությունները հավուր պատշաճի ապահովելու կարողություն:

 

1-ին թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների համատեքստում նախատեսվող լիազորությունների ապակենտրոնացմանը, դրա դրսևորումներին ու հնարավոր մարտահրավերներին: Բանախոսներն անդրադառնալու են այնպիսի հարցերի ինչպիսիք են`

  • ինչպե՞ս ապահովել տեղական և կենտրոնական իշխանությունների միջև երկխոսություն՝ ապակենտրոնացման գործողութունների մշակման և իրականացման գործընթացում,
  • որո՞նք են լիազորությունների փոխանցման մեխանիզմներն ու համապատասխան ժամանակացույցը,
  • որո՞նք են ապակենտրոնացման ճանապարհին առկա մարտահրավերները,
  • ինչպիսի՞ միջոցառումներ կարող են ձեռնարկվել ազգային, տարածքային ու տեղական մակարդակներում՝ ամրապնդելու փոխանցված լիազորությունների նկատմամբ տեղական պատասխանատվությունը:


[1] Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նպատակը անդամ 47 երկրներում տեղական ու տարածքային ժողովրդավորության ամրապնդումն է: Կոնգրեսն ունի երկու պալատ՝ Տեղական իշխանությունների և Տարածքային իշխանությունների պալատները, և երեք մշտական հանձնաժողովներ, որոնք միավորում են ավելի քան 200,000 տեղական և տարածքային իշխանություններ ներկայացնող 648 ընտրված պաշտոնյաների:

Ֆինանսական ապակենտրոնացում

Վարող՝ Արմենակ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Արմենակ Դարբինյանը 2010թ.-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ է: 2007-2010թթ. աշխատել է որպես Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն: 2003-2008թթ. պրն. Դարբինյանը եղել է Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարության (DFID) Հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու: 2005-2011թթ. աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրում (UNDP)՝ որպես ծրագրերի համակարգող: 2000-2007թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն: 

_______________________

Լիազորությունների ապակենտրոնացումը չի կարող դրական արդյունքներ ունենալ, եթե այն չուղեկցվի համապատասխան ֆինանսական ռեսուրսների փոխանցմամբ՝ ապահովելու տեղական իշխանությունների կողմից իրենց պարտավորությունների կատարումը: Ֆինանսական ինքնավարությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնարար սկզբունքներից մեկն է:

2-րդ թեմատիկ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվելու Հայաստանում ֆինանսական ապակենտրոնացման ոլորտում առկա ծրագրերին, հնարավոր մարտահրավերներին և դրանց լուծումներին: Բանախոսներն անդրադառնալու են այնպիսի հարցերի ինչպիսիք են`

  • որո՞նք են տեղական մակարդակում ֆինանսական ինքնավարությունը երաշխավորող մեխանիզմները,
  • որո՞նք են ֆինանսական ապակենտրոնացման մարտահրավերները,
  • ինչպե՞ս ապահովել ֆինանսական ռեսուրսների փոխանցման հարցերի մասին երկխոսություն տեղական և կենտրոնական իշխանությունների միջև,
  • ինչպիսի՞ միջոցառումներ կարող են ձեռնարկվել ազգային, տարածքային ու տեղական մակարդակներում՝ ամրապնդելու ՏԻՄ-երի ֆինանսական ինքնավարության կարողությունները:

Warning: file_put_contents(): Only 0 of 97 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 173 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104