Էնդրյու ԴՈՈՒՍՆ
Էնդրյու Դոուսնը Անգլիայի Լիվերպուլի հարավում գտնվող Չեշայր Վեսթի և Չեսթերի համայնքային խորհդրում ներկայացնում է Ֆրոդշամ համայնքը։ Խորհուրդը սպասարկում է 330,000 բնակչի։ Պրն. Դոուսնը 8 տարի եղել է Ֆրոդշամ համայնքի խորհդրի անդամ։ 2011-2012 թթ.-ին նա եղել է Ֆրոդշամ համայնքի ղեկավարը։ Նախկինում տեղական իշխանությունների ոլորտում մասնագիտացած իրավաբան է եղել՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի մասնագիտացված հանձնաժողովներում հանդես գալով որպես փորձագետ:
Պրն. Դուուսնը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Միացյալ Թագավորության պատվիրակության անդամ է։