Յենս Վյոլկ

Յենս Վյոլկ

Յենս Վյոլկը Իտալիայի Տրենտոյի համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի համեմատական սահմանադրական իրավունքի դասախոս է։ 1994թ.-ից Բոլզանոյում գտնվող (Իտալիա) Համեմատական ֆեդերալիզմի եվրոպական ակադեմիայի փոխնախագահն է։ Պրն. Վյոլկի մասնագիտացման ոլորտներն են համեմատական ֆեդերալիզմը, ԵՄ սահմանադրական իրավունքը, հարավ արևելյան Եվրոպայում սահմանադրական փոփոխությունների իրավական կառավարումը։

Պրն. Վյոլկը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անկախ փորձագետների խմբի անդամ է։ Խումբը միավորում է տեղական և տարածքային ժողովրդավարության հարցերում մասնագիտացած իրավաբաների, ֆինանսիստների և հանրային քաղաքականության ոլորտի փորձագետների: