Վահագն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վահագն Պետրոսյանը իրավական հարցերով փորձագետ է։ Նա Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի իրավագիտության ամբիոնի վարիչն է և Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ամբիոնի մունիցիպալ իրավունքի և վարչական դատավարության առարկաների դասախոս։
2015թ.-ից սկսած պրն. Պետրոսյանը ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի լրամշակման հարցերով զբաղվող փորձագիտական խմբի անդամն է, նա նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ նոր խմբագրությամբ օրենքի (ընդունվել է 2016թ.-ի դեկտեմբերին) և «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի (պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից) համահեղինակներից է։