ՀՀՄ պատվիրակության այցը Լիոն
20.03.2017
Հայաստանի Համայնքների Միության և Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի (AMRF) միջև գործընկերության շրջանակում Օվերն Ռոն-Ալպեր շրջանի աջակցությամբ մարտի 17-ից 20-ը հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց Լիոնում:
Հայկական պատվիրակությունը կազմում են Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, Շիրակի Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը, Վայոց Ձորի Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Ելփին համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը, Կարմիր Աղեկ համայնքի ղեկավար Վաչագան Հովհաննիսյանը և ՀՀՄ գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին:
Այս այցելությունը հիմնված է բազմաթիվ թեմաների վրա՝ զբոսաշրջության զարգացում ժառանգության արժևորման և վերականգման ﬕջոցով, տեղական զարգացում, տարածքային ժողովրդավարություն և գյուղատնտեսություն: Այցի շրջանակում երկկողմ աշխատանքային ժողով կայացավ հայկական պատվիրակության անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին գործընկերության ընդլայնման և հետագա համատեղ գործողությունների հնարավորությունները :
Պատվիրակության անդմաները հնարավորություն ունեցան նաև մասնակցել Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի (AMRF) կողմից նախաձեռնված քննարկմանը «Տեղական ինքնակառավարման մարﬕնները Ֆրանսիայում և Եվրոպայում» թեմայի շուրջ, ինչպես նաև մարտի 19-ին կայացած AMRF-ի գլխավոր ժողովին :
Հայկական պատվիրակությունը պատիվ ունեցավ հյուրընկալվել Լիոնի քաղաքապետարանի կողﬕց կազմակերպվող ընդունելությանը, որին ներկա էին Լիոն Մետրոպոլի նախագահ, Սենատոր-Քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնի հայկական ասոցիացիենր, ինչպես նաև հայկական ծագումով ֆրանսիացի համայնքապետեր :
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
22
Nov
26
Oct
25
Oct