Նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի

Նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի

15.11.2021

ԿԸՀ-ն ամփոփել է նոյեմբերի 14-ին տեղի ունեցած տեղական  ինքնակառավարման մարմինների ընտրությունների (ՏԻՄ) նախնական տվյալները:

Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին ՀՀ Սյունիքի մարզի Կապան, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո, ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքներում:

Արզնի և Լերմոնտովո համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով, իսկ նշված մյուս համայնքներում ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Ստեփանավանում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 4004 ձայն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 705 ձայն, «Հայ ազգային կոնգրես»՝ 218: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 13 343, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 5 107,  անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 180: Իջևանում ևս հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 80.78%, «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 15.87%, անվավեր- 3.35%:

Կապանում 13 962 ձայնով հաղթել է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիրն» ստացել է 5791 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը՝ 31 673, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 20 087, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 331: 

Արզնի համայնքում ավագանու անդամի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է անկուսակցական Արտաշես Լալայանը՝ 116 ձայն:

Լերմոնտովո համայնքում ավագանու անդամի ընտրություններում առաջատար է Վասիլի Կորոլյովը՝ 46 ձայն, իսկ համայնքի ղեկավարի ընտրություններում 167 ձայնով հաղթել է Լերմոնտովո համայնքի գործող ղեկավար Էդիկ Չախալյանը: 

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...