Անցկացվել է փորձագիտական հանդիպում՝ նվիրված Միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովին

Անցկացվել է փորձագիտական հանդիպում՝ նվիրված Միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովին

19.04.2022

Ապրիլի 19-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել փորձագիտական հանդիպում՝ նվիրված Հայաստանի համայնքների միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովին։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյան շեշտել է, որ Միության նոր ռազմավարության մշակման ընթացքում կարևոր է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ նոր ռազմավարությունը թիրախավորի նոր համայնքների կարիքները:

Աշխատաժողովի խնդիրներից է Հայաստանի 79 համայնքապետերին ծանոթացնել մեթոդաբանությանը, զեկուցել 2016-2020 թվականների ռազմավարության գնահատման,  2016-2017 թվականների Գործողությունների ծրագրի գնահատման վերաբերյալ:

Հայաստանի համայնքների միությունում կայացած փորձագիտական հանդիպմանը մասնակցել են Եվրոպաի խորհրդի փորձագետներ Իեն Վիլսոնը (Անգլիա) և Արթան Րոջին (Ալբանիա), որոնք հայաստանյան փորձագետներ Իրինա Փահլևանյանի և Արմինե Թուխիկյանի հետ քննարկել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցեր:

Համաժողովի ընթացքում կներկայացվի Միության ռազմավարության և դրա թեմաների SWOT վերլուծություն:  Փորձագիտական քննարկման ժամանակ կարևորվել են նաև Միության նոր ռազմավարության նպատակների և խնդիրների մշակումը, ինչպես նաև նոր ռազմավարության գործողությունների մատրիցան (Գործողությունների պլան):

 Փործագետները կարևորել են համայնքի ղեկավարների մասնակցությունը ռազմավարության քննարման աշխատանքներին և նրանց ներգրավվածությունը:


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...