ԿԿԿ դաշինք ծրագրի աշխատակազմի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում- քննարկում՝ Միությունում
05.04.2022
Ապրիլի 5-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի աշխատակազմի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում - քննարկում։
Քննարկման նպատակն էր տրանսպորտի և ՏՏ ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկել ծրագրի շրջանակներում տոմսավավերացման համակարգի տեսլականը։
Նմանատիպ համակարգի ներդրման ասպարեզում ծրագիրն առաջամարտիկ է Հայաստանի Հանրապետությունում։
Համատեղ քննարկումները ցույց են տալիս, որ տոմսավավերացման համակարգի ներդրումը կարող է ծառայել նաև որպես ներքաղաքային երթուղիների չվացուցակների պատշաճ իրականացման վերահսկողական և հանրային տրանսպորտից օգտվողների համար ծառայությունների մատչելիության հնարավորություն։
Համատեղ աշխատանքների արդյունքում ակնկալվում է ստանալ այնպիսի համակարգ, որը հետագայում կարող է ծառայել նաև ներքաղաքային և միջքաղաքային երթուղիների կարգավորման և վերհսկման համակարգի հենք։ Նշենք, որ առաջիկայում՝ ապրիլի 6-ին՝ ԿԿԿ դաշինք ծրագրի Վանաձորի գրասնեյակում այս թեմայով նախատեսվում է նաև Լոռու մարզի ոլորտային մասնագետների հետ հանդիպումը:
02:58
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
02:50
17 05 2024
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
07:25
14 05 2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
22
Nov
26
Oct
25
Oct