Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացում. մայիսի 24
20.05.2021
Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին տեղի կունենա «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում իրականացված ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը նվիրված մարզային առցանց հանդիպում: Առցանց հանդիպմանը կարող են մասնակցել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ներկայացուցիչները:
«Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն իրականացվում է «Համայնքների ֆինանսիստների միավորումը» (ՀՖՄ) «Հայաստանի համայնքների միության» (ՀՀՄ) և «Տեղական ժողովրդավարության գործակալությունների ասոցիացիայի» (ԱԼԴԱ) հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:
Ծրագրի նպատակն է ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները մարդակենտրոն և կայուն տեղական զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Այն նաև միտված է վեր հանել համայնքների ոչ բավարար կարողությունների խնդիրը՝ տեղական զարգացումը կայուն, մասնակցային և հաշվետու ձևով խթանելու, կառավարության բարեփոխումներին աջակցելու և դրանց հետ կապված տարբեր մարտահրավերներ բարձրաձայնելու համար։
Այս նպատակներին հասնելու համար ծրագիրը ենթադրամաշնորհներ է տրամադրել 37 համայնքների։ Մրցույթը թիրախավորել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի խոշորացված համայնքները։
Համայնքային տուրիզմի զարգացման ոլորտում ֆինանսավորվել են 7 միջհամայնքային համագործակցության ծրագրեր:
ՄԱՅԻՍԻ 24-ին կայանալիք մարզային առցանց հանդիպմանը մասնակցել ցանկացող խոշորացված համայնքների ներկայացուցիչները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղմամբ https://docs.google.com/forms/d/1KuiDjzLYglRLfiy5FolykFXQnAioyX6PMmjcLUlchW8/edit
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կուղարկվի գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Քննարկմանը միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
22
Nov
26
Oct
25
Oct