Թափանցիկությունը` տեղական մակարդակում ժողովրդավարության բարելավման հիմնական գործիք. զեկույցի քննարկում՝ Կոնգրեսում

Թափանցիկությունը` տեղական մակարդակում ժողովրդավարության բարելավման հիմնական գործիք. զեկույցի քննարկում՝ Կոնգրեսում

07.11.2018

Տեղական իշխանությունների աշխատանքի թափանցիկության և բաց կառավարման հարցերը ևս Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի առանցքային քննարկման հարցերից են:

Զեկույցի ներկայացման ընթացքում գերմանացի պատվիրակ Անդրեաս Գալստերը շեշտեց՝ Կոնգրեսը տեղական և տարածքային իշխանություններին հորդորում է ընդունել և ապահովել  բաց կառավարման չափանիշները: Զեկույցում կարևորվում է տեղական մակարդակում իրազեկվածության բարձրացման խնդիրը:

Անդրեաս Գալստերը վստահեցրեց՝ թափանցիկությունն ու բաց կառավարումը Կոնգրեսի առաջնահերթություններից են: Նա մանրամասնեց. «Թափանցիկությունը տեղական մակարդակում ժողովրդավարության բարելավման հիմնական միջոցներից է: Այս  համատեքստում կարևոր է բաց կառավարման ռազմավարությունը, որը կարող է կիրառվել կառավարման մի շարք գործողությունների համար՝ այդ թվում բյուջետավորում, օրենսդրական նախաձեռնությունների ընդունում, պայմանագրերի կազմում, ծառայությունների մատուցում»:

Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության Եվրոպայի տարածաշրջանային ավագ համակարգող Փիթեր Վարգան կարևորեց, որ տեղական իշխանություններն իրենց որոշումների կայացման ընթացքում լինեն ավելի թափանցիկ: Նա նշեց. «Մեզ համար կարևոր է երեք սկզբունք՝ ավելի մեծ թափանցիկություն, որպեսզի քաղաքացիները հասկական, թե տեղական իշխանություններն ինչ որոշում և ինչպես են ընդունում: Ավելի մեծ ներգրավվածություն, որպեսզի տեղական իշխանություններն ավելի հասանելի լինեն քաղաքացիների համար, մասնավորապես կառավարման ոլորտում ավելի պակաս ներգրավվածություն ունեցող խմբերի համար՝ կանայք, երիտասարդներ և փոքրամասնություններ: Մյուս կարևոր սկզբունքը պատասխանատվություն է: Իհարկե, այս ամենն ապահովելը հեշտ չէ, բայց մենք նրա համար ենք գործում, որպեսզի օգնենք տեղական իշխանություններին բաց կառավարման իրականացման հարցում:

Փիթեր Վարգան առաջարկեց խնդիրները լուծել ուժերը միավորելով՝ տեղական իշխանություն, քաղաքացիական հասարակություն և հասարակության ներկայացուցիչներ:


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...