Միությունը թարմացնում է 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքների համար ձևավորված աշխատանքային խմբի կազմը
04.01.2022
Հայաստանի համայնքների միության նոր՝ Միության 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այդ նպատակով Միությունն իրականացնում է աշխատանքային խմբի անձնակազմի թարմացման աշխատանքներ:
Նշենք, որ Միությունը աշխատանքային խումբ արդեն ձևավորել էր, սակայն համայնքների միավորմամբ և ՏԻՄ ընտրություններով պայմանավորված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել թարմացնել խմբի կազմը: Գործընթացն իրականացվում է այնպես, որ աշխատանքային խմբի կազմում ապահովվեն մարզային, գենդերային ներկայացուցիչների հավասարակշռվածություն, կուսակցական հավասարակշռվածություն:
Այս գործընթացին զուգահեռ Միությունը ձևավորում է նաև տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ փորձագիտական խումբ, որի անդամները փորձագիտական աջակցություն կտրամադրեն ՄԻության 2021-2025 թ.թ. Ռազմավարական պլանի մշակման հարցում:
Միությունը սկսել է նոր Ռազմավարական պլանի մշակման աշխատանքների գործընթացը՝ հաշվի առնելով, որ լրացել է գործող Ռազմավարական պլանի ժամկետը, ինչպես նաև COVID-19 թագավարակի համաճարակով պայմանավորված անորոշություններից խուսափելու և տարեկան աշխատանքային ծրագրերը նախապես պլանավորելու համար:
Տեղեկանք
Միությունը՝ որպես զարգացած ինստիուցիոնալ կազմակերպություն, ունի իր Ռազմավարական պլանը։ Իր գործունեության ողջ ժամանակահատվածում Միությունն ունեցել է և ունի նաև սպեցիֆիկ ռազմավարություններ (վերապատրաստումների, հաղորդակցության, ֆինանսական կայունության և այլն)։
Ռազմավարական պլաններ են մշակվել 2006-2010 թ.թ. համար, 2011-2015 թ.թ. համար։ Ներկայումս գործող 2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը մշակվել է 2016 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում, Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավված փորձագետների աջակցությամբ։ Ռազմավարական պլանի մշակման համար Միության Հանրապետական խորհրդի անդամներից կազմավորվել էր աշխատանքային խումբ։ Ռազմավարության մշակմանն անմիջականորեն մասնակցել են 100-ից ավելի համայնքապետեր, իսկ նախագծերն ուղարկվել էին Հայաստանի բոլոր համայնքներին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանը հաստատվել էր Միության Հանրապետական խորհրդի կողմից 2016 թվականի հուլիսի 28-ին։
2016-2020 թ.թ. Ռազմավարական պլանի իրագործման արդյունքների մասին քննարկումներ են կազմակերպվել Միության Վարչության 2019 թվականի նոյեմբերի 22-ի նիստում, ապա Միության Հանրապետական խորհրդի 2020 թվականի հունվարի 11-ի նիստում։
ՀՀՄ հանրային կապերի բաժին
07:25
14 05 2024
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
22
Nov
26
Oct
25
Oct