Անցկացվել է «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք. ձեռբերումներ և հետագա առաջնահերթություններ» խորագրով տեղեկատվական հանդիպում

Անցկացվել է «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք. ձեռբերումներ և հետագա առաջնահերթություններ» խորագրով տեղեկատվական հանդիպում

21 01 2022 21 01 2022

Հունվարի 21-ին՝ Երևանում՝ Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք. ձեռբերումներ և հետագա առաջնահերթություններ» խորագիրը կրող տեղեկատվական հանդիպում:

Հայաստանի համայնքների միությունը «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը: Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գործընկեր կազմակերպությունն է և տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի իրականացման համար: 

Ծրագրի նախորդ փուլերն արդեն իսկ  հնարավորություն են ընձեռել զգալի առաջընթաց գրանցել Հայաստանի մի շարք համայնքներում՝ կայուն կլիմայական զարգացման, վերականգնվող և կանաչ էներգիայի ներդրման բնագավառներում։

Կարևորելով ծրագրի նոր փուլի մեկնարկից առաջ ծրագրի նախորդ փուլերի արդյունքների ամփոփումը, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի պահանջների և համայնքների պարտավորությունների, ապագա գործողությունների մասին Միության անդամ-համայնքների իրազեկումը, Միությունը նախաձեռնել էր տեղեկատվական այս հանդիպումը:

Հանդիպումը կարևոր էր ինչպես Դաշնագրի անդամ, այնպես էլ անդամակցությամբ հետաքրքրված համայնքների համար։