
Խորվաթիայի տասնյակ համայնքների ղեկավարներ Հայաստանում են. քննարկում Հայաստանի համայնքների միությունում
21.08.2019
Օգոստոսի 21-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Խորվաթիայի Հանրապետության (ԽՀ) համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են Խորվաթիայի Հանրապետության տասնյակ համայնքների ղեկավարներ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ողջույնի խոսքում ներկայացրեց միությունը, որը ձևավորվել է 1997-ին և ասաց, որ այն միավորում է ՀՀ բոլոր համայնքներին. «Մեր հիմնական գործունեությունը համայնքների շահերի պաշտպանությունն է, համայնքներին ծրագրերով աջակցությունը, արտաքին կապերը միջազգային հարաբերություններում: Լավ դիրքեր ունենք թե′ Հայաստանում, թե′ Հայաստանից դուրս: Մենք խոշոր ծրագրերի մաս ենք կազմում, որոնք առնչվում են տեղական իշխանություններին էներգախնայողության ոլորտում, համայնքների տնտեսական զարգացման հետ կապված, նաև բավականին ակտիվ աշխատում ենք Հայաստանի քաղհասարակության հետ»։
ԽՀ համայնքների միությունը ստեղծվել է 2002 թ. հունիսին: ԽՀ համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչը կարևորեց Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը և հայտնեց, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ: Նշեց, որ իրենց միության հիմնական գործառույթներն են Խորվաթիայի համայնքների միջև համագործակցության զարգացումը, համայնքներում մշակութային, տնտեսական և այլ ոլորտների զարգացման խթանումը, տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրության վերանայումը, տեղական իշխանությունների և համայնքային ծառայողների վերապատրաստումը, տեղական իշխանությունների շահերի պաշտպանությունը կենտրոնական իշխանությունում, այնուհետև հավելեց. «Մեր երկրի համայնքների 78 տոկոսն անդամակցում է միությանը: Մեր հիմնական պարտավորությունն ու առաքելությունն է տեղական ինքնակառավարման նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և համայնքների, հատկապես փոքր համայնքների շահերի պաշտպանությունը»:
Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցած հանդիպմանը պատվիրակության կազմում ընդգրկված Խորվաթիայի մի շարք համայնքների ղեկավարներ հայ գործընկերների հետ քննարկեցին տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրներ, համագործակցության հեռանկարներ:
Օգոստոսի 25-ին նախատեսվում է Հայաստանի համայնքների միության և Խորվաթիայի համայնքների միության միջև համաձայնագրի ստորագրում։

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...

17:05
26 03 2026
Sous la présidence du Premier ministre Nikol Pachinian, les questions liées...

19:38
20 03 2026
Le maire d’Erevan et président du conseil de l’Union des communautés...

18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct