Կոնֆերանս Ֆրանսիայի Կալե քաղաքում

2017 թ. սեպտեմբերի 28-ից և 29-ը Ֆրանսիայի Կալե (Calais) քաղաքում տեղի կունենա ժառանգության և տարածքների զարգացման վերաբերյալ կոնֆերանս (2e Congrès national de Sites & Cités):

Հետաքրքրվածության պարագայում, հայկական համայնքները նույնպես կարող են մասնակցել այդ կոնֆերանսին:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.sites-cites.fr/agenda/congres-2017-calais/

Գրանցման համար ՝ https://www.helloasso.com/associations/sites-et-cites-remarquables-de-france/evenements/2e-congres-national-sites-cites-remarquables-de-france-1

Ուշադրություն դարձրեք գրանցման  վճարներին՝ օտարերկրյա համայնքների և մասնավոր ընկերությունների համար, որոնք չեն հանդիսանում  Sites & Cités-ի կամ Կալե քաղաքի գործընկերներ, մասնակցության վճարը կկազմի 100 €, երկրորդ անձից սկսած 50 €, ուսանողների և լրագրողների համար՝ անվճար :