Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Ծրագրերի (ֆոնդհայթայթման) պատասխանատուի հաստիքի մասին հայտարարություն

Աշխատանքի վայրը՝

Հայաստանի համայնքների միություն

Հայաստանի համայնքների միությունը (այսուհետ` Միություն) հիմնադրվել է 1997թ.-ին` Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումից անմիջապես հետո: Միության նպատակներն են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համաձայն, իր անդամ համայնքների շահերի պաշտպանությունը, տեղական ընտրված ներկայացուցիչների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ասոցիացիաների միջև համագործակցության խթանումը:  Միությանն անդամակցում են Հայաստանի բոլոր համայնքները:

 

Նպատակը

Ծրագրերի (ֆոնդհայթայթման) պատասխանատուն պատասխանատու է լինելու Միության կանոնադրական նպատակներից բխող ծրագրերի առաջարկների նախագծման, ինչպես նաև այլ աղբյուրներից ֆոնդհայթայթում իրականացնելու համար: 

Հիմնական պարտականությունները

 

  1. 1.    Խորհրդատվություն
  • Պարբերաբար կազմակերպել և վարել ֆոնդհայթայթման թեմայով խորհրդատվություն և դասընթացներ համայնքների համար:  
  • Հետաքրքրված համայնքների հետ՝ համայնքների համար մշակել կոնկրետ ծրագրերի առաջարկներ:
  1. 2.    Ծրագրերի առաջարկների մշակում
  • Հետևել Հայաստանում և Հայաստանից դուրս գործող տարբեր դոնոր կազմակերպությունների ծրագրերի առաջարկներ ներկայացնելու հայտարարություններին:
  • Ըստ ներկայացված չափորոշիչների կազմել դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ , ներառյալ` աշխատանքային պլան, տրամաբանական աղյուսակ և ցուցիչներ)՝ Միության ղեկավարության հետ խորհդրակցելու և քարտուղարկության մյուս անդամներից համապատասխան տվյալներ ստանալու միջոցով,
  • Վարել նամակագրություն հնարավոր դոնորների հետ, հնարավոր դոնորներին ներկայացնել Միության մասին հավելյալ փաստաթղեր:
  1. 3.    Ծրագրերի կառավարման
  • Կազմել ֆինանսավորում ստացած ծրագրերի բովանդակային և ծրագրային հաշվետվությունները՝ տվյալներ հավաքագրելով քարտուղարության համապատասխան մյուս աշխատակիցներից;
  • Իրականացվող ծրագրերի շրջանակում  կազմակերպել անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումների գործընթացը:
  • Անհրաժեշտության դեպքում հետևել ծրագրերի և դրա հիմնական գործողությունների իրականացման ընթացքին, եթե ծրագիրը փոքր է և հավելյալ աշխատակիցներ չեն ներգրավվել այն իրականացնելու համար:

 

 Պահանջվող որակավորում

 

  1. Համապատասխան կրթություն, ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կառավարման ոլորտում:
  2. Տարբեր դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան ծրագրերի առաջարկներ մշակելու կարողություն և համապատասխան փորձ, այդ թվում նաև անգլերենով:
  3. Ֆոնդհայթայթման դասընթացներ կազմակերպելու փորձ:
  4. Դոնորների հետ հարաբերություններ պահպանելու գերազանց հմտություն:
  5. Բազմաբնույթ պարտականություններ կատարելու, նախաձեռնություն ցուցաբերելու և սահմանված ժամկետներում արդյունավետ աշխատելու կարողություն և համապատասխան փորձ:
  6. Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացությունը ցանկալի է:
  7. Հայաստանի համայնքների, կառավարության, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը ցանկալի է:

 Աշխատավարձը

Պայմանագրային (կսահմանվի անհատական որակաորման և անհատական բանակցությունների արդյունքում)

  Դիմումների ներկայացման ընթացակարգ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց դիմումները, ներառյալ.

  1. Ինքնակենսագրությունը (CV)` նշելով նման առաջադրանքներում ունեցած փորձը:
  2. Հետաքրքրվածության նամակ` նշելով նման առաջադրանքներում ունեցած փորձը:

 Ընտրությունը

Ներկայացված հայտերի հիման վրա ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի։ Կտեղեկացվեն միայն 1-ին փուլով ընտրվածները։

Ցանկացողները կարող են ուղարկել դիմումները info@caa.am  էլ. hասցեով:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 3-ը (մինչև օրվա ավարտը), 2018թ:    

 




Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104