Գավառ (Բնակչության թիվը` 26621)

  • Համայնքի հիմնադրման տարեթիվը – 735-713 մ.թ.ա թվական
  • Բնակչության թիվը – 26621
  • Համայնքի մակերեսը – 18060 հա
  • Հեռավորությունը մայրաքաղաքից - 94.4 կմ
  • Համայնքում գործում են ` արտադրական, սպասարկման մասնավոր ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ:

Գավառ քաղաքը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կենտրոնը:
Ներկայիս Գավառ /տարբեր ժամանակներում` Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր` իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառը` իր մերձակա տարածքով գտնվում է Սեւանի ավազանի արեւմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջերին` 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80%-ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ: Տարածքը` 180.6 ք կմ:
Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու ՙԱշխարհացույցի՚, մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաք բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա.8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ՈՒրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից (735-713) , որի ապացույցն է Գավառի ՙդարի գլուխ՚ կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը:
Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (66-428թթ) :
Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. հիմնեցին Նոր-Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960-ական թթ. կեսից մինչեւ 1991թ. ՀՀ անկախությունը ` քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը:

  • Համայնքի ղեկավարի անուն, ազգանուն – Գուրգեն Մարտիրոսյան
  • Կուսակցական պատկանելիություն – Անկուսակցական
  • Պաշտոնավարման ժամանակահատվածը - Ստանձնել է՝ 23.10.2005

Ավագանու անդամների ցուցակ

Ամիրխանյան Սամվել
Ավետիսյան Վարազդատ
Գապոյան Սվետլանա
Դաշտոյան Գրիգոր
Դովլաթյան Նունե
Զանգեզուրյան Արտակ
Հակոբյան Վահե
Հովեյան Արթուր
Ղարիբյան Գարեգին
Մազմանյան Դավիթ
Մարինոսյան Մհեր
Մարուխյան Արման
Մովսիսյան Գևորգ
Յազերյան Արամ
Սիրականյան Սիրեկան

Համայնքապետարանի կոնտակտային տվյալներ

  • Հասցե - ք.Գավառ, Գրիգոր Լուսավորչի 1
  • Հեռախոսահամար. - +374 264 2 34 23, 2 76 69, 098 88 77 88, 077 06 67 61
  • Էլ-փոստի հասցե - [email protected],[email protected]
  • Վեբ-կայքի լինկ - gavar.am