Համագործակցություն

Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես

Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրես

http://www.coe.int/t/Congress/default_en.asp

Հայաստանի համայնքների միությունը ակտիվ համագործակություն է իրականացնում ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի շրջանակներում: Հայաստանը Կոնգրեսում ներկայացված է 4 անդամներից և 4 փոխարինողներից բաղկացած պատվիրակությամբ: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի համայնքների միության նախագահ պրն. Էմին Երիցյանն է:

ԵԽ Կոնգրեսը եվրոպական քաղաքական ասամբլեա է, որի եվրոպական 47 պետությունների շուրջ 200.000 իշխանություններ ներկայացնող 648 անդամներն ընտրովի պաշտոններ են զբաղեցնում (ռեգիոնալ կամ մունիցիպալ խորհրդի անդամներ, համայնքապետներ կամ ռեգիոնալ իշխանությունների նախագահներ):

Կոնգրեսի նպատակն է՝ խթանել տեղական և ռեգիոնալ ժողովրդավարությունը, բարելավել տեղական և ռեգիոնալ կառավարումը և ամրապնդել իշխանությունների ինքնակառավարումը: Կոնգրեսը հատուկ ուշադրության է արժանացնում  Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների պահպանումը և իրականացումը: Այն խրախուսում է լիազորությունների փոխանցման և ռեգիոնալիզացման գործընթացները, ինչպես նաև քաղաքների ու ռեգիոնների միջև անդրսահմանային համագործակցությունը:

ՓակելԿարդալ ավելին
«ԵվրոԿովկաս»

«ԵվրոԿովկաս»

http://www.eurocaucasus.org/about.html

ԵվրոԿովկասը հիմնադրվել է 2009թ.-ին Հայաստանի և Վրաստանի մունիցիպալիտետների կողմից` Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) և Հայաստանի Համայնքների Ասոցիացիայի (CAA) աջակցությամբ: Հիմնադրման հռչակագիրը ստորագրվել է Թբիլիսիում CAA նախագահ` Էմին Երիցյանի և NALAG նախագահ` Մամուկա Աբուլաձեյի, ինչպես նաև Վանաձոր (Հայաստան) և Բոլնիսի (Վրաստան) քաղաքների քաղաքապետերի կողմից: Հիմնադրման ֆորումին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կենտրոնական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Վրաստանում լիազորված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչները:

ԵվրոԿովկասը միավորում է Վրաստանի 4 մունիցիպալիտետներին (Նինոսմինդա, Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի) և Հայաստանի 3 մարզերի (Տավուշ, Լոռի և Շիրակ) համայնքներին: Եվրոկովկաս Եվրոռեգիոնը Հայաստանի և Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիաների միջև երկարատև և հաջող համագործակցության հետևանքն է: Առաջին անգամ Կովկասում մունիցիպալիտետները ներգրավվել են անդրսահմանային համագործակցության մեջ և հիմնադրել են ինստիտուցիոնալ կառույց` ներդաշնակված զարգացմանն ու տնտեսական բարգավարճմանը հասնելու համար:  

Հայաստանից և Վրաստանից մունիցիպալիտետների ու համայնքների առաջնորդներն իրենց պատրաստակամությունը արտահայտեցին հանուն իրենց քաղաքացիների և ապագա սերունդների խթանել համագործակցությունն ու զարգացումը:  ԵվրոԿովկասի անդամները գիտակցում են իրենց ազգային պետությունների գերիշխանության և ամբողջականության սկզբունքները և ուժեղ քաղաքական կամք են արտահայտում համագործակցելու` տարածաշրջանում խաղաղություն, ժողովրդավարություն և զարգացում նվաճելու համար:  

ԵվրոԿովկասի անդամները հայտարարում են, որ կազմակերպությունը բաց է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մունիցիպալիտետների համար: Մեր քաղաքականությունն է տարածել համագործակցության ռեժիմը Վրաստան-Ադրբեջան սահմանների մունիցիպալիտետների միջև և հույս ունի, որ ապագայում հարավային Կովկասում անդրսահմանային համագործակցությունը կունենա բազմակողմանի բնույթ` ներգրավելով բոլոր շահառուներին ու ինստիտուտներին: Հավատում ենք, որ ինչպես Եվրոպայում, անդրսահմանային համագործակցությունը արդյունավետ գործիք կլինի Կովկասում ինտեգրման և ժողովրդավարական կայունության համար: 

ՓակելԿարդալ ավելին
Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանս (CORLEAP)

http://cor.europa.eu/en/activities/corleap/Pages/corleap.aspx

Հայաստանի համայնքների միությունը ակտիվորեն համագործակցում է Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանսի շրջանակներում(CORLEAP): Հայաստանը CORLEAP-ում ներկայացված է 3 անդամներից բաղկացած պատվիրակությամբ: Պատվիրակության ղեկավարը ՀՄՄ նախագահ պրն. Էմին Երիցյանն է:

Արևելյան գործընկերության Տեղական և տարածքային իշխանությունների կոնֆերանսը, որը հայտնի է CORLEAP անվամբ, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրներից տեղական և ռեգիոնալ իշխանությունների քաղաքական ֆորում է: CORLEAP-ը միակ հարթակն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու քաղաքների և ռեգիոնների ներուժը Արևելյան գործընկերության զարգացման մեջ:

CORLEAP-ը բաղկացած է տեղական և ռեգիոնալ 36 քաղաքական գործիչներից, որոնցից 18-ը՝ ԵՄ Ռեգիոնների կոմիտեի և 18-ը՝ ԱլԳ 6 երկրներից:

CORLEAP-ի նպատակն է՝

  • Համակարգել տեղական և ռեգիոնալ իշխանությունների ներկայացվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում:
  • Աջակցել ԵՄ կառույցների և մյուս մասնակից շահառուների ջանքերին՝ Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման հարցում:
  • Տարածել այնպիսի հայեցակարգեր, որոնք գործընկեր պետություններին ավելի կմոտեցնեն ԵՄ-ին և կխթանեն տեղական ու ռեգիոնալ մակարդակներում ներքին բարեփոխումները և հնարավորությունների զարգացումը:
ՓակելԿարդալ ավելին
Օվերն Ռոն-Ալպեր շրջան

Օվերն Ռոն-Ալպեր շրջան

http://www.auvergnerhonealpes.fr/

Համագործակցության սկիզբը - Հայաստանում ներգրավվելու համատեքստը

2006-2007 թվականներին Ռոն-Ալպեր շրջանը ցանկացավ իր նվիրվածությունն արտահայտել երկու տարածքների միջև գոյություն ունեցող մշակութային փոխանակումների և գոյություն ունեցող կապերի հանդեպ՝ սատարելով Ֆրանսիայում Հայաստանի Տարվա տոնակատարությունը. նա այդպիսով աջակցեց 30 միջոցառումների կայացմանը շրջաններում՝ նպատակ ունենալով ավելի լավ ճանաչել տալ ֆրանսիայի և Ռոն Ալպերի պատմական կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև  հայկական մշակույթի արդի հարստությունը:

2008 թվականին տեղում իրականացված ուսումնասիրությունից և բազմաթիվ առաքելություններից հետո, Ռոն Ալպեր շրջանը որոշեց այդ նոր համագործակցությունը հաստատել առանձնահատուկ հիմքերի վրա՝ հաշվի առնելով իր նախաձեռնությանը նախորդող հարուստ համատեքստը:

Ընտրություն կատարվեց գործընկերության համաձայնագիր կապել հայկական ողջ տարածքի հետ, Հայաստանի տարածքի քաղաքների կամ շրջաններում ունեցած, 10 շրջաններից 8-ում, Օվերն Ռոն Ալպեր շրջանի համայնքների համագործակցությունների բաշխման հետևանքով:

Այդ նոր համագործակցությունը նաև ընդգրկվել է կայուն զարգացման թեմայի հովանու ներքո՝ «Կայուն զարգացման համար ապակենտրոնացված համագործակցության խարտիայի» համաձայն:

Առաջին կապերը կայացել են 2007 թվականի ընթացքում Ռոն-Ալպեր շրջանի կողմից իրականացված ուումնասիրության շրջանակում:

2008 թվականի տեպտեմբերին ընդունվել է համագործակցության առաջին համաձայնագիրը և թարմացվել 2012 թվականի հուլիսին:

Համագործակցության նպատակներն ու գործունեությունները.

ա) Ներդնում տարածքների զարգացմանը

Երևան մայրաքաղաքի և Հայաստանի շրջանների միջև հավասարակշռվածությանը ի պատասխան՝ առաջնահերթությունը տրվել է շրջաններում իրականացվող ծրագրերին:

- աջակցել Հայաստանի շրջանների տնտեսական զարգացմանը՝ Օվերն Ռոն Ալպեր շրջանի տարածքների հետ համատեղ. արհեստագործական ընկերությունների զարգացում, աջակցություն ձեռնարկության ստեղծմանը, գյուղատնտեսության և կայուն զբոսաշրջության զարգացում,

- սատարել մասնագիտական կրթության զարգացումը, համալսարանական, ինչպես նաև մասնագիտական փոխանակումները,

- առաջնահերթություն տալ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներին՝ հեշտացնելու համար բնակչության սոցիալական բարեկեցությունը. էներգաարտադրող ենթակառուցվածքների ադապտացիա, …

- արժևորել մշակութային ժառանգությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռոն-Ալպերում՝ երկու ժողովուրդների ընդհանուր հիշողության հիման վրա։

բ) Աջակցություն տեղական ինքնակառավարմանը

Հայկական տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցելու (1996 թվականի հուլիսի 22-ի օրենք) և սատարելու համար Համայնքների Միության կողմից իրականացվող աշխատանքը՝ ի նպաստ տեղական ինքնորոշման, ընտրված և տարածքային ներկայացուցիչների վերապատրաստման:

c) Աջակցություն Ֆրանկոֆոնիային

Գերադասվում է ֆրանկոֆոնիայի արժևորումը որպես Ռոն-Ալպերի և Հայաստանի քաղաքացիների սերտացման գործիք: 

Թեմաները

1. Տարածքների  զարգացում. մշակութային զարգացման ծրագրեր

2. Տարածքների զարգացում. աջակցություն մասնագիտական կրթությանը  

3. տարածքների զարգացում. գյուղական ոլորտ

4. տարածքների զարգացում . զբոսաշրջության բաժին  

5. աջակցություն տեղական կառավարմանը  

6. աջակցություն համալսարանական գործընկերություններին և Ֆրանկոֆոնիային

Նախատեսվող հեռանկարներ

Շեշտը կդրվի նրանց միջև ծրագրերի ավելի լավ համակարգման, ծրագրերի արդյունքների ավելի լավ արժևորման և տեղական իշխանությունների հետ ավելի լավ համակարգման վրա՝ համագործակցության ազդեցությունն ամրապնդելու համար: Գյուղատնտեսության, խաղողագործության և էներգետիկայի ոլորտներին նախապատվություն կտրվի:

 

ՓակելԿարդալ ավելին
Էներջի Սիթիզ (ECN)

Էներջի Սիթիզ (ECN)

http://www.energy-cities.eu/

Հայաստանի համայնքների Միությունը սկսել է իր համագործակցությունը Էներջի Սիթիզ-ի հետ 2015թ-ին՝ «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք 2» ծրագրի շրջանակներում։ 2017թ-ից սկսած Հայաստանի համայնքների միությունը հանդիսանում է Էներջի Սիթիզ կազմակերպության անդամ։

«Էներջի Սիթիզ»-ը էներգետիկ անցումային փուլում գտնվող քաղաքների եվրոպական ասոցիացիա է։ Ցանցը 1000-ի հասնող իր անդամներով՝ քաղաքներով և կազմակերպություններով, իրականացնում է շահերի պաշտպանություն ժողովրդավար և ապակենտրոնցված էներգետիկայի անցումային փուլում, որոնք առաջնորդվում է տարածաշրջանային և տեղական մակարդակներում։ 

Քաղաքների ցանցի հիմնական առաքելությունն է`

-          Խթանել և հավաքագրել նորարարկան քաղաքների փորձը՝ ուղեցույներ և հաշվետվություններ, լավագույն փորձեր և այլն։

-          Խթանել փոխանակումները չեզոք ածխածնային ապագան հանձնառողների միջև՝ քննարկումներ, ուսումնական այցեր, վեբինարներ և այլն։

-          Ձևավորել և մասնակցել դաշինքներում՝ ներկայացնելով տեղական մակարդակի շահերը և ազդեցություն ունենալ ազգային ու ԵՄ այն քաղաքականությունների վրա, որոնք վերաբերում են Կլիմային և Էներգետիկային, ինչպես օրինակ էներգախնայողության կոալիցիա։

-          Սնուցել եվրոպայում քաղաքական քննարկումները ապակենտրոնացված էներգետիկայի արտադրմամբ և սպառմամբ՝ քաղաքականության վերաբերյալ ճեպազրույցներ, խորհրդատվական արձագանքներ, հանդիպումներ եվրոպական կառույցների որոշում կայացնողների հետ, լրատվական գործողություններ և այլն։

«Էներջի Սիթիզ»-ը ցույց է տալիս, որ Էներգետիկ անցման ճանապարհը պատված է սոցիալական, բնապահպանական և տնտեսկան օգուտներով՝ բոլորի համար։ «Էներջի Սիթիզ»-ի ուժեղ ներգրավվածությունը և «Քաղաքապետերի Դաշնագրրի» համաղեկավարությունը՝ սկսած իր կազմավորման առաջին իսկ օրվանից (2009թ․), այս պարտավորվածության վկան է։

Քաղաքների էներգետիկ անցման առաջարկները

«Էներջի Սիթիզ»-ը նախապատրաստել է մի շարք առաջարկներ, որոնք արագացրել են եվրոական քաղաքների էներգետիկ անցումը։ Դրանք հիմնված են նորարարական մոտեցումների, նոր գաղափարների և նորարարական գործալեկարպերի վրա։ Դրանք տալիս են գործնական պատասխաններ և կապում են այսօրվա գործողությունները՝ «բոլորի համար բարձրորակ կյանք՝ քիչ էներգիայի ծախսմամբ» երկարաժամկետ տեսլականի հետ։  

Մեր էներգետիկ ապագայի ավելի հստակ և 3D տեսլականը`

  • Վերաբաշխում (Divest)
  • Ժողովրդավարացում (Democratise)
  • Փոխանցում (Devolve)

«Էնեևջի Սիթիզ»-ը ներկայումս գտնվում է Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի նախագահության ներքո։ Կազմակերպության տնօրենների խորհուրդը բաղկացած է 11 եվրոպական պետությունների 11 քաղաքներից։ 

ՓակելԿարդալ ավելին
Իրավաբանների հայկական ասոցիացիա

Իրավաբանների հայկական ասոցիացիա

http://armla.am/

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն:

Իրավաբանների հայկական ասոցիացիան ունի բազմաթիվ տեղական և միջազգային կապեր, բազում գործընկերներ թե’ Հայաստանում և, թե’ արտերկրում: 1998թ.-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային: Գործընկերային հարաբերություններ են հաստատվել մի շարք միջազագային կազմակերպությունների հետ: 2001թ.-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվեց անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոալիցիան, որին անդամակցում են 15 կազմակերպություններ:

2006թ.-ի հունիսից ԻՀԱ-ն հրատարակում է ամենամսյա Իրավաբանական լրատուն, որը տրամադրվում է իրավաբաններին, փաստաբաններին, դատավորներին և այլ շահագրգիռ կառույցների:

2006թ.-ին ԻՀԱ-ի մասնակցությամբ հիմնադրվել է միջնորդության ծրագիր և միջնորդ դատարան: 2007-ին ԻՀԱ-ն անցավ արտաքին անկախ գնահատում և մշակեց ու գործողության մեջ դրեց իր երկարաժամկետ` 2007-2013թթ. Ռազմավարական պլանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության միջև համագործակցության համաձայնագիրը թարմացվել է 2017թ. նոյեմբերի 10-ին:

ՓակելԿարդալ ավելին
Ֆրանսիայի միավորված քաղաքներ (CUF)

Ֆրանսիայի միավորված քաղաքներ (CUF)

https://www.cites-unies-france.org

Ֆրանսիայի միավորված քաղաքաները համախմբում է Ֆրանսիայի տեղական համայնքները, որոնք ցանկություն ունեն միջազգային գործունեություն ծավալել՝ կապեր հաստատելով մեկ մեկ կամ մի քանի արտասահմանյան համայնքների հետ:

Գործունեության ոլորտը՝ ապակենտրոնացված համագործակցությունից մինչև միջազգային գործունեություն:

Ապակենտրոնացված համագործակցություն նշանակում է բոլոր բարեկամական, քաղաքների քույրության կամ գործընկերության հարաբերությունները, որոնք հաստատվում են երկու երկրների տեղական իշխանությունների միջև:

Հիմնադրված 1975 թվականին՝ Ֆրանսիայի Միավորված Քաղաքաները համախմբում է բոլոր քաղաքական հոսանքներին պատկանող համայնքները: Այն ազդակ է հանդիսանում այնպիսի օրենքների և կանոնակարգերի ընդունման համար, որոնք միջազգային գործունեությունը դարձրել են համայնքների լիիրավ իրավասություն:

2000 թվականից ի վեր Արտաքին գործերի նախարարության հետ միասին կանոնավոր կերպով վերանայվող համաձայնագիրը, տալիս է ասոցիացիային ի թիվս այլոց, իջազգային համագործակցության մեջ ներգրավված ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների համար միջոցառումների անցկացման և համակարգման գործառույթները , որոնք կազմում են՝ ավելի քան 5000 համայնքներ և 13,000 ապակենտրոնացված համագործակցության ծրագրերր 145 երկրների ավելի քան 10 000 տեղական իշխանությունների հետ համատեղ:

Ֆրանսիային Միավորված Քաղաքները աշխարհով մեկ աջակցում է ապակենտրոնացման, Ժողովրդավարության, լավ կառավարմամ և տեղական իշխանությունների կարողությունների ամրապնդման գործընթացները և օգնության ավելի բարձր արդյունավետությունը:
Ֆրանսիայի Միավորված Քաղաքները ծավալում է իր գործունեությունները խաղաղության և համերաշխության արժեքների համաձայն և հարգանքի ներքո՝ հոգ տանելով յուրաքանչյուր գործընկերոջ ինքնավարության և անկախության : Ասոցիացիայի փիլիսոփայության հիմքում ընկած են փոխադարձ օգնությունը, փոխանակումներն ու միջմշակութային երկխոսությունը, փոքրամասնությունների հարգանքը: CUF-ը սատարում է տարածքից տարածք տարածքում համագործակցության գաղափարը և կարևորում դրական ազդեցությունները Ֆրանսիայում և միջազգային ասպարեզում:

Հայաստանի հետ համագործակցության փորձառությունների փոխադարձ բաշխման նպատակով 2011 թվականին Հայաստան խումբ է հիմնվել Պատրիկ Դեվեջյանի նախագահությամբ Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կազմում տարբեր փորձառությունների բաշխման նպատակով: Միևնույն կերպ Հայաստանի Համայնքների Միությունում հիմնվել է Ֆրանսիա խումբ՝ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համար:

ՓակելԿարդալ ավելին
Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա (AIMF)

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիա (AIMF)

https://www.aimf.asso.fr

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան Ֆրանկոֆոնիայի չորս կառույցներից մեկն է։

AIMF-ը իրենից ներկայացնում է ֆրանկոֆոն ընտրված պաշտոնյաների համաշխարհային ցանց: Միասին, նրանք ներկայացնում են կայուն և ներառական աճ կրող վաղվա քաղաքի տեսլականը, որտեղ մարդը գտնվում է քաղաքային նախագծի կենտրոնում: Դրանք զարգացնում են համագործակցության նոր ձև, որը  համատեղում է ամենաբարձր մակարդակով  ընդհանուր գաղափար և գործողություններ, որոնք կարևորում են նորարարությունը  և տեղական փորձը:

2017 թ-ին AIMF-ը համախմբում է ավելի քան 280 քաղաքներ և քաղաքների ասոցիացիաներ 51 երկրներում:

ՀՀՄ-ը Անդամակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային 2011 թվականին :


ՓակելԿարդալ ավելին
Ռուսական քաղաքների միություն

Ռուսական քաղաքների միություն

http://www.urc.ru/

Ռուսակսն քաղաքների միությունը մունիցիպալիտետների ժամանակակից հեղինակավոր ասոցիացիա է: Այս պահին կազմակերպությունը միավորում է Ռուսաստանի Դաշնության 91 քաղաքային համայնքներ, որոնցից 69-ը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների մայրաքաղաքներն են, ներառյալ Մոսկվան և Սևաստոպոլը:

Միությունը 2013թ.-ից ի վեր յուրաքնաչյուր տարի անց է կացնում Համայնքային լավագույն պրակտիկայի ֆորում: Ֆորումը 2016թ.-ին ստացել է միջազգային միջոցառման կարգավիճակ և հանդիսանում է ոչ միայն համայնքնային լավագույն փորձի փոխանակման, այլ նաև Ռուսաստանի և այլ երկրների քաղաքների միջև գործընկերության և բարեկամության համաձայնագրերի ստորագրման հարթակ:

Միջազգային համագործակությունը սահամանված է Միության կանոնադրությամբ: Ռուսական քաղաքների միությունը նշանակալից ավանդ ունի միջազգային մակարդակում միջհամայնքային համագործակցության ոլորտում: Միության անդամների ակտիվ մասնակցության շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունը 1988թ.-ի փետրվարի 28-ին ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան: Միության նախագահ Ստանիսլավ Մոշարովը Եվրոպայի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ազգային պատվիրակության անդամ է: Միության Գործադիր տնօրենը Ալեքսանդրա Իգնատևան է:

2017թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի քաղաքների միության և Հայաստանի համայնքների միության միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

ՓակելԿարդալ ավելին
Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիա (AMRF)

Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիա (AMRF)

http://www.amrf.fr/

Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիան նպատակ ունի պաշտպանել համայնքային ազատությունը, արտահայտել գյուղական համայնքների ընտրված մարմինների դիրքորոշումները, հաշվի առնել տալ իրենց համայնքների հատուկ խնդիրները և խթանել դրանց զարգացումը, տեղեկատվություն տրամադրել և վերապատրաստել տեղական պաշտոնյաներին այն բոլոր հարցերում (տեխնիկական, իրավական, նորմատիվ ...), որ նրանց մոտ կառաջանան:

2015 թվականին Ֆրանսիայի գյուղական համայնքապետերի ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այդ համաձայնագրի շրջանակում գործողությունների ծրագիր է մշակվել, որի նպատակն է սահմանել նպատակներն ու գործունեությունները, որոնք կուղղորդեն տեղական իշխանությունների երկու ասոցիացիաներին՝ ի շահ երկու տարածքների գյուղական համայնքների: Օվերն Ռոն-Ալպեր շրջանը երկու ասոցիացիաների արտոնյալ գործընկերոջ դերում է և իր ներդրումը կունենա գործընկերության հաջողության և արդյունավետության մեջ:

Երկու կառույցների միջև գործընկերության հիմքում ընկած  երեք հիմնական նպատակներն են.

  • գյուղական զարգացում
  • աջակցության գյուղական համայնքների կառավարմանը և զարգացմանը 
  • տեղական իշխանությունների ասոցիացիենրի կառավարում և գործունեություն
ՓակելԿարդալ ավելին
Միացյալ քաղաքներ և տեղական կառավարություններ (UCLG)

Միացյալ քաղաքներ և տեղական կառավարություններ (UCLG)

https://www.uclg.org/en/organisation/about

Հայաստանի համայնքների միությունը հիմնադրումից ի վեր անդամակցում է UCLG–ին:

Միացյալ քաղաքներ և տեղական կառավարություններ (UCLG) կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է տեղական կառավաորւթյունների շահերը համաշխարհային մակարդակով՝ անկախ անդամ համայնքների չափերից: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Բարսելոնայում:

Առաքելությունն է.

«Լինել տեղական ժողովրդավարական ինքնակառավարման միացյալ ձայնը և իրավունքների համաշխարհային պաշտպանը, խթանել վերջինիս արժեքները, նպատակները և շահերը՝ տեղական կառավարությունների միջև համագործակցության միջոցով և միջազգային ավելի ընդարձակ համայնքի շրջանակներում»:

Կազմակերպությունն աջակցում է քաղաքների և նրանց ասոցացիաների միջև միջազգային համագործակցությանը, մշակում է ծրագրեր, ցանցեր և գործընկերություններ՝ տեղական կառավարությունների հնարավորությունների զարգացման համար: Կազմակերպությունը խթանում է կանանց դերը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և համապատասխան տեղեկատվություն է տրամադրում ամբողջ աշխարհում տեղական կառավարման վերաբերյալ:

ՓակելԿարդալ ավելին
Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիա (ALDA)

Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիա (ALDA)

http://www.alda-europe.eu/newSite/index.php

2011թ. հոկտեմբերին Տեղական ժողովրդավարության գրասենյակ (LDA) է բացվել Գյումրի քաղաքում: Հայաստանը և Ոսկեհասկ համայնքը ALDA-ի անդամներ են:

Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիան (ALDA) ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է արդյունավետ կառավարման և քաղաքացիական մասնակցության խթանումը տեղական մակարդակում: ALDA-ն կենտրոնացած է մասնավորապես այն գործողություների վրա, որոնք դյուրացնում են համագործակցությունը տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև:

ALDA-ն հիմնադրվել է 1999թ.-ին՝ Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի նախաձեռնությամբ՝ Տեղական ժողովրդավարական այն գրասենյակների համակարգման և աջակցության նպատակով, որոնք հիմնվել էին 1990-ական թթ.-ի սկզբին: Այն շարունակում է մնալ Կոնգրեսին աջակցող ծրագրերից մեկը: Այն նաև տեղական ժողովրդավարության գրասենյակների աջակից կազմակերպություն է: Այդ գրասենյակները ինքնուրույն, կայուն, տեղական գրանցված ՀԿ-ներ են, որոնք գործում են որպես արդյունավետ կառավարման և տեղական ինքնակառավարման խթանիչներ:

ALDA-ն անդամակցային հիմունքներով գործող կազմակերպություն է, որն ընդգրկում է աշխարհի 35 երկրներից 180 անդամ (ներառյալ՝ տեղական իշխանություններ, տեղական իշխանությունների ասոցացիաներ և ՀԿ-ներ): ALDA-ն ֆինանսավորվում է անդամավճարներով և Եվրոպական հանձնաժողովից, Եվրոպայի խորհրդից և պետական ու մասնավոր այլ դոնորներից ծրագրերի ֆինանսավորմամբ:

ՓակելԿարդալ ավելին
Եվրոպական սահմանամերձ ռեգիոնների ասոցացիա (AEBR)

Եվրոպական սահմանամերձ ռեգիոնների ասոցացիա (AEBR)

http://www.aebr.eu/en/news/news.php?cat_id=1

Եվրոպական սահմանամերձ ռեգիոնների ասոցացիան (AEBR) եվրոպական ռեգիոնների կազմակերպություն է և զբաղվում է միջսահմանային համագործակցությամբ Եվրոպայում և մյուս մայրցամաքներում: AEBR-ի հիմնական գրասենայկը գտնվում է Գերմանիայում: Այն ներկայացնում է եվրոպական սահմանամերձ և անդրսահմանային ռեգիոնների շահերը եվրոպական, ազգային և ռեգիոնալ մակարդակներում:

AEBR-ն ձևավորել է մոտ 100 սահմանամերձ և անդրսահմանային ռեգիոններ՝ ներկայացնելով սահմանային շուրջ 200 ռեգիոններ Եվրոպայում և Եվրոպայից դուրս: Անդրսահմանային ռեգիոնները (օրինակ՝ Euroregio-ն)  և ավելի մեծ համադրությունները (օրինակ՝ Greater Region Saar-Lor-Lux) հաճախ որպես անդամներ ունենում են բազմաթիվ ռեգիոններ:

AEBR-ն աջակցում է եվրոպական սահմանային և անդրսհամանային ռեգիոններին, որպեսզի.

  • նրանց կոնկրետ խնդիրները, հնարավորությունները և պրոյեկտները դառնան դյուրըմբռնելի:
  • ներկայացնի նրանց ընդհանուր շահերը ազգային և միջազգային պառլամենտներում, այլ կառույցներում ու ինստիտուտներում:

Նախաձեռնի, աջակցի և համակարգի նրանց համագործակցությունը ողջ Եվրոպայում:

ՓակելԿարդալ ավելին
Եվրոպական ռեգիոնների ասամբլեա (AER)

Եվրոպական ռեգիոնների ասամբլեա (AER)

http://aer.eu/

Լոռու և Տավուշի մարզերը հանդիսանում են AER-ի լիիրավ անդամներ:

Եվրոպական ռեգիոնների ասամբլեան (AER) Եվրոպայի ռեգիոնների ամենամեծ անկախ ցանցն է, որը միավորում է 35 երկրների ռեգիոնններ՝ Նորվեգիայից մինչև Թուրքիա և Ռուսաստանից մինչև Պորտուգալիա: AER-ը Եվրոպական մայրցամաքում ներկա է ամենուր՝ Եվրոպական միության ներսում և դրանից դուրս: Կոնկրետ գործընկերությունների հիմնումը թեմատիկ ցանցերով և բաց լինելը բիզնես աշխարհի առջև AER-ին թույլ տվեցին նոր իմպուլս հաղորդել Եվրոպայի և նրանից դուրս գտնվող ռեգիոնների քաղաքական ղեկավարների գործողություններին:

AER-ը աշխարհի 35 երկրներից իր անդամ ռեգիոններով ռեգիոնալ իշխանությունների ձայնն է հանդիսանում 1985թ.-ից ի վեր և առանցքային դեր է խաղացել Եվրոպական կառույցներում ռեգիոնների՝ որպես հիմնական դերակատարների ճանաչման հարցում:

ՓակելԿարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության տարածքային  կառավարման և զարգացման նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

http://www.gov.am/am/structure/229/

Հայաստանի Հանրապետության տարածքային  կառավարման և զարգացման նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի  Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում:

ՓակելԿարդալ ավելին
Վի ԷՆ Ջի ինթերնեյշնլ

Վի ԷՆ Ջի ինթերնեյշնլ

http://www.vng-international.nl/

Parent VNG was established in 1912 and is now one of the world’s oldest and strongest local government associations with around 350 staff. It is a vast resource of experience. VNG International is located in VNG headquarters in The Hague and has easy access to all its know-how, experience and facilities. VNG International is also active in international networks such as United Cities and Local Governments (UCLG).

With around 50 staff and around a further 60 staff members in various daughter companies and project, VNG International implements around 30 projects worldwide and has a turnover of around 23 million USD. VNG International implements technical assistance and local government capacities development programs for - among others -the Dutch Ministry of Foreign Affairs, USAID, the European Commission and the World Bank. VNG International has established three daughter companies in South Africa, Tunisia and Czech Republic, which contributes to a strong presence of VNG International in these and the surrounding countries. 

ՓակելԿարդալ ավելին
Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամ

Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա Հիմնադրամ

http://www.habitat.am/index.php/en/

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» կազմակերպությոան հետ Հայաստանի համայնքների միությունը իր համագործակցությունը սկսել է 2015թ-ին տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող ծրագրերի շրջանակներում։

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) հանդիսանում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ»-ի ազգային գրասենյակը Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։  

2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 5,400 ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։

Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրականացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրությունների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ  Արմենիան նախաձեռնում է լայնածավալ կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։

Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրաքանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիքներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։

Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։ 

ՓակելԿարդալ ավելին
Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարան

https://www.yerevan.am

Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։

ՓակելԿարդալ ավելին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

http://mfa.am/

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ-ն գործում է ՀՀ սահմանադրության, օրենսդրության, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա: Արտգործնախարարությունը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում:

ՓակելԿարդալ ավելին