Դավիթ Խաժակյան. «Ավելի քան 40 հազար մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց տներն ու ունեցվածքը օկուպացված է ադրբեջական զինուժի կողմից»

Դավիթ Խաժակյան. «Ավելի քան 40 հազար մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց տներն ու ունեցվածքը օկուպացված է ադրբեջական զինուժի կողմից»

27.10.2021

Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանը: 

«Միգրացիա. շարունակվող մարտահրավերներ քաղաքների և ռեգիոնների համար» թեմայով քննարկման ժամանակ ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրացրել է 2020-ի սեպտեմբերին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների խախտված իրավունքների խնդիրը: 

Նա մասնավորապես հայտարարել է. «Քաղաքների և ռեգիոնների առաջ ծագել են մարտահրավերներ, որոնք  առաջացել են ներքին տեղահանված անձանց թվի աճով: Այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով: Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավվածությամբ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախւ ժողովրդի հանդեպ՝ արհամարհելով ԵԽ առաջ ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց՝  առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ: Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91 հազար քաղաքացի տարհանվեց ՀՀ, որոնց 80 տոկոսը կանայք և երեխաներ էին: Ավելի քան 40 հազար մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ նրանց տներն ու ունեցվածքը օկուպացված է ադրբեջական զինուժի կողմից: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված են լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները, մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները՝ բազմաթիվ ծրագրերի միջոցով օժանդակելով Արցախից տեղահանված բնակչութանը: Սակայն դեռևս տեղահանված այս անձինք մեծապես զրկված են միջազգային մարդասիրական աջակցությունից և պաշտպանությունից: Սրանք խնդիրներ են, որոնք ակնկալում են երկարատև լուծումներ»:

 

 

 

 

 


NEWS

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...