«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում
30.01.2019
Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում։ Քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Կլոր սեղան հանդիպումը տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:
«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի ղեկավար, «Կոմպաս» ՀԿ ներկայացուցիչ Հայկարամ Դրմեյանը ներկայացրեց «Ճանապարհների սպասարկում» զեկույցը։
Նա նշեց, որ հետազոտության նպատակն է ուսումնասիրել ընտրված 6 խոշորացված համայնքներում ներհամայնքային ճանապարհների սպասարկման ոլորտը և գնահատել համայնքների բնակիչների բավարարվածությունը համայնքապետարանների կողմից մատուցվող ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների որակից։
Ախուրյան համայնքում ուսումնասիրվել է 59 փողոց, արվել 162 հարցում, Աշոցք համայնքում՝ 57 փողոց, 137 հարցում: Հետազոտության արդյունքում հիմնական եզրակացություններից է այն, որ բոլոր խոշորացված համայքների բնակիչները հիմնականում դժգոհ են եղել ներհամայնքային ճանապարհների սպասարկումից: Դժգոհության հիմնական տեղիք են տվել երթևեկելի մասերի ծածկույթի ցածր որակը, ասֆալտի շերտի բացակայությունը և քայքայվածությունը, փողոցների երկայնքով մայթերի բացակայությունը:
Պատշաճ պահպանված չեն եղել վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգված փողոցները: Դիտարկված փողոցները հիմնականում չեն ունեցել ջրահեռացման համակարգեր:
Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որ ճանապարհաշինության համար պետք է կոշտացնել ստանդարտների քաղաքականությունը, քանի որ ստանդարտներից դուրս կառուցված ճանապարհները շուտ են շարքից դուրս գալիս, ինչը կրկնակի աշխատանք կատարելու կարիք է ստեղծում: Կարևորվեց նաև համայնքների կարողությունների զարգացման հարցը, տեղական մակարդակում ռազմավարությունների մշակման ժամանակ քաղաքականությունների փոփոխությունների անհրաժեշտությունը, առաջարկ հնչեց ճանապարհաշինության իրականացման հարցը կառուցել մարդկային գործոնի վրա:
Շեշտվեց համայնքների՝ երկար փողերի հետ աշխատելու կարողությունը, անդրադարձ կատարվեց նաև խոշորացման գործընթացից հետո առաջացած խնդիրներին, երբ նոր ծանրաբեռնվածություն ենք ստեղծել համայնքների համար, բայց ֆինանսական ավել միջոցներ չեն հատկացվել:
Կարևորվեց նաև նորարարական մոտեցում դրսևորելը, քանի որ, օրինակ, ճանապարհային նշաններ դնելիս պետք է հաշվի առնել համայնքի բնակլիմայական պայմանները:
Ճանապարհների լավ պահպանման համար, մասնակիցների խոսքով, պետք է բնակիչների մոտեցումը փոխվի, որպեսզի բարեխճղորեն օգտագործեն ճանապարհները: Սրան հասնելու համար էլ պետք է ՏԻՄ-ը աշխատանքներ տանի, որոշակի նորմատիվներ մշակվեն, կառուցողական երկխոսություն լինի ՏԻՄ-ի և բնակչության միջև, իսկ մոնիթորինգների ժամանակ պետք է նաև տվյալներ հավաքագրվեն այն մասին, թե արդյո՞ք բնակիչները կատարում են իրենց պարտականությունները, հարկային պարտավորությունները:
Կարծիք հնչեց նաև, որ համայնքներում ճանապարհները պետք է կառուցվեն հաշվի առնելով տնտեսական բաղադրիչը. օրինակ, շուկա տանող ճանապարհների կառուցումը, և չառաջնորդվել միայն բնակիչների կարծիքով, քանի որ յուրաքանչյուրը կցանկանա իր տուն տանող ճանապարհը կառուցված տեսնել։
Քննարկման արդյունքում եղավ այն եզրահանգումը, որ ՏԻՄ-ը պետք է հաշվի առնի ՔՀԿ-ների կողմից արված մոնիթորինգի աշխատանքները, աշխատանք տանի բնակչության հետ ու ներհամայնքային ճանապարհները կառուցելիս օբյեկտիվ առաջնահերթություն տա դրանց:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct