Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողով

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողով

01 12 2016 02 12 2016

Դեկտեմբերի 1-ին Երևանում բացվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովը: Նշենք, որ առաջին համաժողովը տեղի է ունեցել 2010թ.  Երևանում, երկրորդը` 2013թ. Վալանսում:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան մի քանի տասնյակ ներկայացուցիչներ։

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովներն անցկացվում են երեք տարվա պարբերականությամբ՝ հաջորդաբար Հայաստանում և Ֆրանսիայում։ Առաջին համաժողովն անցկացվել է Երևանում 2010 թվական հոկիեմբերի 7-8-ին, երկրորդը՝ 2013 թվականի հոկտեմբերի 15-17-ին։ Համաժողովների ընթա]քում ընդունվել են հռչակագրեր։

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը ներառում է շուրջ երեք տասնյակ համագործակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների և ռեիոնների միջև, որն իր քանակով, ծավալներով ու քաղաքական նշանակությամբ եզակի է Հայաստանի համար։

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը համակարգելու նպատակով դեռևս 2010 թվականին Հայաստանի համայնքների միության շրջանակներում ձևավորվել է «Ֆրանսիա» խումբը, իսկ Ֆրանսիայի քաղաքների միության շրջանակներում՝ «Հայաստան» խումբը։ Խմբերը ներառում են համագործակցող քաղաքներն ու ռեգիոնները և կոչված են համախմբելու ապակենտրոնացված համագործակցությունը համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում։ «Հայաստան» խմբի ղեկավարը Ֆրանսիայում ճանաչված քաղաքական-պետական գործիչ Պատրիկ Դեւեճյանն է, «Ֆրանսիա» խմբի ղեկավարը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է։