Մեկնարկել են Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթվա նախապատրաստական աշխատանքները

Մեկնարկել են Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթվա նախապատրաստական աշխատանքները

30 01 2020 30 01 2020

Հունվարի 30-ին տեղի կունենա Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթվա (#EURegionsWeek) նախապատրաստական աշխատանքների մեկնարկային հանդիպումը:

Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթն այս տարի 18-րդն է, այն կանցկացվի հոկտեմբերի 12-15-ը:

Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթն ամենամյա քառօրյա միջոցառում է, որի ընթացքում քաղաքներն ու շրջանները ցույց են տալիս իրենց կարողությունները ՝ ստեղծելու աճ և աշխատատեղեր, իրականացնելու Եվրամիության համախմբման քաղաքականություն և ապացուցելու, որ տեղական և տարածաշրջանային մակարդակում լավ կառավարումը կարևոր է եվրոպական լավ կառավարման համար:

Առաջին անգամ Ռեգիոնների և քաղաքների եվրոպական շաբաթն անցկացվել է 2003 թվականին, երբ Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեն Բրյուսելում տեղակայված տեղական և տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչներին կոչ արեց բացել իրենց դռները այցելուների առաջ:

Այսպիսով այս նախաձեռնությունը դարձավ համաեվրոպական հարթակ փորձագետների և տեղական ու տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչների զարգացման համար: Ամեն տարի հոկտեմբերին ավելի քան 6000 մասնակիցղներ տարբեր երկրներից մասնակցում են այս նախաձեռնությանը, ավելի քան 100 աշխատաժաողովներ են կազմակերպվում ողջ Եվրոպայով մեկ:

Ավելին այստեղ>>>