Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը

14.03.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Հայաստանում Ճապոնիայի արտակարգև լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:

«Ծանոթանալով հագեցվածությանհանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալՄարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անելորպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից»

Նախարարը նշեց, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:

Նախարարն այցելեց նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին՝ նախարարից ստանալով մի շարք հանձնարարականներ: ԱԻ նախարարը եղավ նաև Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների և Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հրազդանցի երիտասարդները փնտրում են համայնքային խնդիրների լուծման ուղիներ. կարողությունների զարգացման դասընթաց
Հրազդանցի երիտասարդները փնտրում են համայնքային խնդիրների լուծման ուղիներ. կարողությունների զարգացման դասընթաց

14:49

24 02 2020

Փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի տասնյակ երիտասարդներ մասնակցեցին ՏԻՄ-երում...

ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավվածությանն ուղղված դասընթաց՝ Աբովյան քաղաքում
ՏԻՄ-երում երիտասարդների ներգրավվածությանն ուղղված դասընթաց՝ Աբովյան քաղաքում

13:07

24 02 2020

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը Հայաստանի...

Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը
Տեղական տնտեսական զարգացման ֆորում՝ Թբիլիսիում. Վրաստանի տարածքային զարգացման նախարարի տեղակալը կարևորեց միջսահմանային համագործակցությունը

13:12

20 02 2020

Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվում է Տեղական տնտեսական զարգացման ֆորումը: Ֆորումին մասնակցում...

Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց
Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց

13:58

18 02 2020

Հայաստանում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ զեկույց