Հայտնի են տարվա լավագույն համայնքները

Հայտնի են տարվա լավագույն համայնքները

10.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ուղերձ հղեց Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված:

Ուղերձում մասնավորապես նշված է. «Այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ՝ բայց դրանց իրականացման համար անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Մեր բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։ Այդպիսով կենտրոնական ու տեղական իշխանությունների միջև ռեսուրսներն ու լիազո¬րություն¬ներն անարդար են բաշխված։ Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»։

Տեղական ինքնակառավարման 23-ամյակի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը շնորհավորեց համայնքներին ու նշեց. «Սա մասնագիտական տոն է.  բոլորիս տոնն է: Դուք դժվարին աշխատանք ունեք. տեղական ժողովրդավարության առաջին գծում եք, պետք է ձեր աշխատանքներում ավելի ձեռքբերումներ ունենաք տարիների ընթացքում: 23-ամյակը քիչ չէ, որպեսզի տեղական ինքնակառավարման կայացման համար  արդեն բազա ստեղծված լինի»:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց տարբեր համայնքների մշակութային խմբերի պարային և երաժշտական կատարումներով:

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեց Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող ճանաչվեցին Սիսիան և Լոռի Բերդ համայնքները:

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սևան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սայաթ Նովա համայնքը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում
Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում

17:50

30 11 2019

Էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում,...

Կայացավ Հայաստանի համայնքների միության Վարչության նիստը
Կայացավ Հայաստանի համայնքների միության Վարչության նիստը

17:14

22 11 2019

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը: Նիստի ընթացքում...

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները՝ Հայաստանի համայնքների միությունում
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները՝ Հայաստանի համայնքների միությունում

15:26

20 11 2019

Նոյեմբերի 20-ին Հայաստանի համայնքների միություն այցելեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական...

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրավիրում է երիտասարդ պատվիրակների՝ մասնակցելու Կոնգրեսի 2020 թ.-ի աշխատանքներին
ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրավիրում է երիտասարդ պատվիրակների՝ մասնակցելու Կոնգրեսի 2020 թ.-ի աշխատանքներին

14:25

19 11 2019

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հրավիրում է երիտասարդներին՝ որպես երիտասարդ պատվիրակ մասնակցելու ԵԽ...

Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում
Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում

13:09

12 11 2019

Նոյեմբերի 12-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի...

Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը
Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը

17:05

10 11 2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը տեղի ունեցավ Հայաստանի...