ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը կոչ է անում Մոլդովայի իշխանություններին վերանայել անկախ թեկնածուների գրանցման հետ կապված սահմանափակող դրույթները
12.02.2020
Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին հաստատվեց 2019 թվականի հոկտեմբերի 20-ին Մոլդովայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իրականացված դիտորդական առաքելության արդյունքներն ամփոփող զեկույցի նախագիծը:
Զեկույցի նախագծում ներկայացված է Մոլդովայում տեղական ինքնակառավարման համակարգը, ընտրական համակարգը, նկարագրված է հոկտեմբերի 20-ին Մոլդովայում տեղական ինքնակառավարման ընտրությունների օրվա ընթացքը, քարոզարշավը:
Զեկույցի նախագծում ամրագրված է, որ ընտրությունների ընթացքն ու կազմակերպվածությունը գոհացուցիչ է: Սակայն արձանագրվել են որոշ մտահոգություններ: Կոնգրեսը ողջունում է Մոլդովայի իշխանությունների ջանքերը ուղղված մասնավորապես քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կարգավորումների հետ կապված, ինչպես նաև քարոզարշավի կանոնակարգմանն առնչվող քայլերը: Միևնույն ժամանակ զեկույցի նախագծով կոչ է արվում Մոլդովայի իշխանություններին վերանայել անկախ թեկնածուների գրանցման հետ կապված սահմանափակող դրույթները՝ ապահովելով ընտրության բոլոր մասնակիցների համար մրցակցային հավասար պայմաններ: Մոլդովայի իշխանություններին կոչ է արվում քայլեր ձեռնարկել կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ ընդլայնելու հարցում և ապահովել նվազագույնը 40 տոկոս ներկայացվածություն բոլոր սեռերի համար: Նաև զեկույցով Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը հորդորում է Մոլդովայի իշխանություններին նախընտրական քարոզչության ընթացքում ապահովել բոլոր թեկնածուներին հասանելի եթերաժամանակի հավասարությունը:
Զեկույցի նախագիծը կներկայացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի նստաշրջանի հաստատմանը:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct