ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում Լատվիայում տարածքային բարեփոխումների իրականացման պայմանների վերաբերյալ

ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգություն է հայտնում Լատվիայում տարածքային բարեփոխումների իրականացման պայմանների վերաբերյալ

11.02.2020

Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը:

Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց Լատվիայում փաստահավաք առաքելության մասին զեկույցի նախագիծը: Մոնիտորինգի հանձնաժողովը մտահոգված է տարածքային բարեփոխումների իրականացման պայմաններով: Զեկույցը պատրաստվել է՝ հիմնվելով Լատվիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի կողմից հնչեցված մտահոգության և փաստահավաք առաքելության արդյունքների վրա:

Մտահոգությունը վերաբերում է Լատվիայում տարածքային բարեփոխումների նախապատրաստման և իրականացման եղանակին, մասնավորապես Կառավարության կողմից կենտրոնացման միտումին, բավարար խորհրդակցությունների բացակայությանը և տեղական իշխանությունների բյուջետային ինքնավարության կրճատմանը:

Լատվիայի մոնիտորինգային զեկույցի համազեկուցող Խավիեր Կադորեն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին հայտարարեց. «Լատվիական ասոցիացիան մեզ ահազանգեց Կառավորության՝ ՏԻՄ օրենքի փոփոխությունների մտադրության մասին: Այս առիթով մի շարք հայտարարություններ, այդ թվում նաև Կոնգրեսի կողմից եղել են, որ այդ փոփոխությունները պետք է համապատասխան լինեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային: Մեր առաքելությունից մի քանի օր հետո մենք տեղեկացանք Ռիգայի քաղաքային խորհրդի՝ Շրջակա միջավայրի պահպանության նախարարի կողմից լուծարման մասին: Այս որոշումը մենք համարում ենք մտահոգիչ»:

Կոնգրեսը մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագծում Լատվիայի իշխանություններին կոչ է անում վերանայել ընտրված պաշտոնյայի լիազորությունների կասեցման մասին որոշումը՝ կրճատելով նախարարի հայեցողական լիազորությունները:

Միևնույն ժամանակ կոչ է արվում Լատվիայի իշխանություններին մեծացնել տեղական իշխանությունների ֆինանսական անկախությունը և ընդլայնել նրանց լիազորությունների շրջանակն ու պատասխանատվությունը ֆինանսական կառավարման հարցում և իրագործել արդյունավետ խորհրդակցություններ և երկխոսություն բարեփոխումների իրականացումից առաջ:

Զեկույցի նախագծում համազեկուցողները կոչ են անում Կոնգրեսին շարունակել մոնիտորինգը Լատվիայում տարածքային բարեփոխումների հարցով՝ ազգային իշխանությունների հետ երկխոսության միջոցով:

Նշենք, որ զեկույցի նախագիծը ներկայացվելու է մարտի 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի նստաշրջանի հաստատմանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...