Մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
01.03.2017
Հայաստանի Հանրապետությունում անց է կացվում Ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որի շրջանակներում Լոռու մազպետի կողմից գրություններ են ուղարկվել մարզի համայնքների ղեկավարներին՝ համապատասախան կառույցների ներգարվմամբ երկամսյակի շրջանակներում միջոցառումներ անցկացնելու առաջարկությամբ: Առաջին արձագանքողներից էր Վանաձորի պետական համալսարանը:
Վանաձորի պետական համալսարանում օրերս անցկացվեց դպրոցականների ասմունքի մրցույթ՝ ֆրանսերեն լեզվով: Մրցույթն անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում` օտար լեզուների ամբիոնի և բուհ-դպրոց կապերի բաժնի համագործակցությամբ: Մրցույթի նպատակն էր՝ ստուգել աշակերտների ֆրանսերեն լեզվի իմացությունը՝ բառապաշար, արտասանություն, ասմունքելու կարողություն և միևնույն ժանանակ՝ խթանել հետաքրքրությունը ֆրանսիական պոեզիայի նկատմամբ:
Մրցույթին մասնակցեցին Լոռու և Շիրակի մարզերի դպրոցների, վարժարանների 5-12-րդ դասարանների աշակերտներ, ովքեր ներկայացրեցին ֆրանսիացի գրողներ Ժան Պիեռ Շաբրոլի, Մարի Ժոզեֆ Շենիեի, Ժան դը Լաբրյուերի և այլոց ստեղծագործությունները: Նրանց ողջունեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը. «Ֆրանկոֆոնիայի միջոցառումները արդեն ավանդական են դարձել մեր համալսարանում: Սա այն օջախն է, որտեղ ֆրանսերենը ՝ այդ հավերժ գեղեցիկ լեզուն, սովորում են մեծագույն հաճույքով, սիրում և գնահատում ըստ արժանվույն: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ. ձեզնով է նաև ապրում ֆրանսերեն լեզուն»,-ասաց նա: Մարզպետ Արթուր Նալբանդյանի և իր անունից միջոցառման կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ողջունեց և շնորհակալություն հայտնեց մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Լ. Ասլանյանը խոսքն ամփոփեց ֆրանսիացի բանաստեղծուհի Աննա Գավալսայի բանաստեղծություններից մեկն ասմունքելով:
Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով, շնորհակալագրերով և նվերներով: Մրցանակային առաջին տեղը գրավեց Գյումրու տնտեսագիտական վարժարանի 9-րդ դասարանի աշակերտուհի Ինգա Համբարյանը, երկրորդ տեղը` Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լիանա Դեկերմենջյանը, երրորդ տեղը` Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Զինա Գևորգյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ֆրանսերեն երգերի կատարումներով ներկաներին ողջունեցին համալսարանի շնորհալի սաները:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct