Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմ. «ժողովրդավարական կայունության կարելի է հասնել տեղական մակարդակում եվրոպական չափանիշների կատարմամբ»։
13.03.2017
2017թ. մարտի 10-ին տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժոովի 110-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Կոնգրեսի նախագահ տիկին Գուդրուն Մուսլեր-Թորնսթրոմը: Նրա ելույթը վերաբերում էր Կոնգրեսի ընթացիկ գործունեությանը և համագործակցություններին:
Կոնգրեսի նախագահը նշեց երկու կառույցների միջև համագործակցության ոլորտները, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց տեղական մակարդակում կոռուպցիային և միգրացիային ուղղված գործողությունների վերաբերյալ: «Ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահման կանխարգելման վերաբերյալ Կոնգրեսի նոր ստուգացուցակը քննարկվել է երեկ կայացած Ժողովրդավարական ընտությունների խորհրդի նիստի ընթացքում, և դա Հանձնաժողովի հետ համագործակցության հստակ օրինակ է:- նշեց նա,- Ձեր հանձնաժողովի լրիվ անունը՝ Օրենքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողով, լիովին ընդգրկում է այն, ինչին մենք Կոնգրեսում ձգտում ենք հասնել տեղական և ռեգիոնալ մակարդակներում. ժողովրդավարական կայունություն՝ տեղական մակարդակում եվրոպական չափանիշների իրականացման միջոցով: Այս առումով մեր հիմնական գործիքը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան է՝ Կոնգրեսի դիտորդության իր մեխանիզմով»: Ելույթի վերջում տիկին Մուսլեր-Թորնսթրոմը անդրադարձավ Կոնգրեսի Հարավ-Միջերկրական ծրագրի մոնիթորինգային վերջին զեկույցներին և գործողություններին:
Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct