ՓՄՁ-ների կյանքը դարձնել ավելի դյուրին

ՓՄՁ-ների կյանքը դարձնել ավելի դյուրին

01.03.2017

Տեղական և ռեգիոնալ իշխանությունները ԵՄ-ին կոչ են անում նվազեցնել ՓՄՁ-ների վարչական անհամաչափ բեռը՝ որպես Եվրոպայում աճի և աշխատատեղերի խթանման միջոց:

Փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար խելացի կանոնակարգերի մշակումն այն զեկույցի նպատակն է, որն ընդունվել է Եվրոպայի ռեգիոնների կոմիտեի Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ: Զեկուցող Քրիստիան Բուչմաննը նշում է, որ ՓՄՁ-ներին ամենից շատ անհրաժեշտ են պարզ, հստակ և կայուն կանոններ:

ՓՄՁ-ները Եվրոպայի տնտեսության ողնաշարն են, որոնք ստեղծում են աշխատատեղեր և Եվրոպայի տնտեսական արտադրության ավելի քան կեսը: ՓՄՁ-ներին հարմար կանոնակարգող միջավայրի ստեղծումը կարևոր նախապայման է բիզնեսի ձևավորման և զարգացման, ու հետևաբար, նորարարության, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար:

Իր զեկույցի նախագծում Բուչմանը համաձայնում է եվրոպական քաղաքականություններում և որոշումների կայացման ողջ գործընթացում «առաջինը մտածել փոքրերի մասին», ինչը նշանակում է՝ օրենսդրական ակտեր նախագծելիս հաշվի առնել դրանց ազդեցությունն ամենափոքր ձեռնարկատիրությունների վրա: Հատուկ առաջնահերթություններ պետք է հատկացվեն ՓՄՁ-ներին պետական գնումների գործընթացին մասնակցելու համար, ինչպես նաև ԱԱՀ-ում և հարկման մեթոդներում, ֆինանսներում և եվրոպական կառուցվածքային և ներդրումային միջոցների աջակցություններում: Պետք է հաշվի առնել նաև ավելի լավ բալանսը՝ ՓՄՁ-ների կարիքների և շուկայի, սպառողի ու բնապահպանության միջև:

«Լավ փորձեր են առկա Եվրոպայի քաղաքներում և ռեգիոններում: Օրինակ՝ Փարիզում ՓՄՁ-ների մուտքը հանրային շուկաներ նշանակալից կերպով ավելացվել է»,-նշել է Քրիստոֆ Բուչմաննը:

Աղբյուրը՝ http://cor.europa.eu/en/news/Pages/make_SMEs_life_easier.aspx


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը

14:53

15 07 2025

Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...