Փարիզում անցկացվում է ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը

Փարիզում անցկացվում է ԵԽ Կոնգրեսի Բյուրոյի նիստը

03.02.2020

Փետրվարի 3-ին Փարիզում անցկացվում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Բյուրոյի նիստը:

Նիստի ընթացքում Բյուրոյի անդամները կուսումնասիրեն Եվրոպայում տեղական և տարածաշրջանային ժողովրդավարության իրավիճակը, մասնավորապես Ուկրաինայում ու Բոսնիա և Հերցեգովինայում: Բյուրոյի անդամները կքննարկեն նաև Ստրասբուրգում կայանալիք ԵԽ Կոնգրեսի 38-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը: Նշենք, որ ԵԽ Կոնգրեսի գարնանային նստաշրջանը կանցկացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում: Նստաշրջանը կանցկացվի «Տեղական և տարածքային իշխանությունները՝ առանցքային դերակատարներ կայուն զարգացման նպատակների իրականացման հարցում» խորագրով:

Այնուհետև Բյուրոյի անդամները կուսումնասիրեն Կոնգրեսի գլխավոր քարտուղարի հաջորդ ընտրության թեկնածությունները: Կոնգրեսի գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղի կունենա գարնանային նստաշրջանի ընթացքում՝ մարտի 17-ին:

Բյուրոյի նիստի ընթացքում կքննարկվեն նաև Կոնգրեսի առաջնահերթությունները 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Կներկայացվեն առաջարկներ «Տեղական ժողովրդավարության եվրոպական շաբաթվա գործընկեր» խորագրով մրցանակաբաշխության հետ կապված:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը

14:53

15 07 2025

Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...