Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում

Կոտայքի մարզի համայնքների նորընտիր ղեկավարների հետ հանդիպում՝ Հայաստանի համայնքների միությունում

02.05.2019

Ապրիլի 30-ին Հայաստանի համայնքների միությունում մեկնարկեցին համայնքներիի նորընտիր ղեկավարների վերապատրաստումները: Պարբերաբար միությունում հանդիպումներ կունենան տարբեր համայնքների նորընտիր ղեկավարներ, որոնք միմյանց հետ կծանոթանան, սեփական փորձը կփոխանակեն գործընկերների հետ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Կոտայքի Սոլակ, Քաղսի, Գեղաշեն, Արզնի համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Միության նախագահ Էմին Երիցյանի և գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիի հետ համայնքի ղեկավարները քննարկեցին տեղական ինքնակառավարման օրենսդրությանը, Սահմանադրությանը, լիազորություններին, ֆինանսկան խնդիրներին, համայնքի բյուջեին, եկամուտներին, գնումների համակարգին, քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցեր: Մանրամասն ներկայացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններն ըստ օրենսդրության: Համայնքների ղեկավարներին նաև հետաքրքրեցին դրամաշնորհային ծրագրերի դիմելու հետ կապված հարցեր:

Նշենք, որ Հայաստանի համայնքների միությունը ՏԻՄ յուրաքանչյուր ընտրությունից հետո կազմակերպում է  նոր ընտրված համայնքի ղեկավարների և ավագանու անդամների՝ ոլորտի հետ կապված վերապատրաստումներ: Նպատակն է նոր ընտրված համայնքի ղեկավարներին և ավագանու անդամներին ներկայացնել և աջակցել նոր ոլորտում իրենց գիտելիքների թարմացմանը, ձեռքբերմանը և աշխատանքների կազմակերպմանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...