Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանը

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանը

29.10.2019

Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 37-րդ նստաշրջանը: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ պահպանելով ժողովրդավարությունը» խորագրով: 

Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Կոնգրեսի քննարկումների ընթացքում շեշտադրում կկատարվի խելացի քաղաքների և կիբերանվտանգության, ընտրված պաշտոնյաների աշխատանքային պայմաններին առնչվող թեմաներին:

Կքննարկվի երկու զեկույցի ընդունում, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուսը՝ Բոսնիային և Հերցեգովինային, ինչպես նաև Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին զեկույցներ:

Նստաշրջանի բացման խոսքում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն վերահաստատեց Կոնգրեսի դերակատարությունը 47 անդամ պետություններում ժողովրդավարության երաշխավորության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Այնուհետև հայտարարեց. «Մենք ողջունում ենք Կոնգրեսի դերակատարությունը եվրոպական ճարտարապետության մեջ, այդ մասին խոսեց նաև Ֆրանսիայի նախագահը Եվրոպայի Խորհրդի 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ: Բայց ելույթներից բացի մենք ամենօրյա ճնշման ներքո ենք այն երկրների կողմից, որոնք սպասում են Կոնգրեսի մոնիտորինգին տեղական ժողովրդավարության և ՏԻՄ ընտրությունների հարցում: Բայց մյուս կողմից Կոնգրեսը, հաղթահարելով արդի մարտահրավերները պետք է լինի առաջատար, կառույց, որը մոտ է կանգնած քաղաքացիներին»:

Ամփոփելով խոսքը՝ Անդերս Կնապեն հայտարարեց՝ Կոնգրեսը պետք է ունենա իր պարտականություններին համապատասխան ռեսուրսներ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում
Ֆրանսիայի Կլամար քաղաքի տարածքային զարգացման առաքելության պատասխանատու Ան Պեղյեն՝ Միությունում

13:09

12 11 2019

Նոյեմբերի 12-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի...

Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը
Հրապարակվել է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման վիճակի վերաբերյալ առաջին զեկույցը

17:05

10 11 2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելությանը տեղի ունեցավ Հայաստանի...

Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի
Հայաստանի համայնքների միությունը Վարչության նոր կազմ ունի

15:24

10 11 2019

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստ: Խորհրդի...

Հայտնի են տարվա լավագույն համայնքները
Հայտնի են տարվա լավագույն համայնքները

15:04

10 11 2019

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ...

 Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրն է
Նոյեմբերի 10-ը ՀՀ-ում տեղական ինքնակառավարման օրն է

11:05

10 11 2019

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ուղերձը...

Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
Էմին Երիցյանը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ

15:47

30 10 2019

Հոկտեմբերի 29-31-ը Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...