ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

01.11.2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է հայտնել այն առումով, որ բանավոր բռնությունն ու ֆիզիկական բռնությունը տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ աճում է ողջ Եվրոպայի տարածքով: 

Բացի տրավմատիկ և վնասակար լինելուց, նման բռնությունը կարող է նաև «դեմոտիվացնող» ազդեցություն ունենալ ընտրված ներկայացուցիչների վրա և հետ պահել քաղաքացիներին քաղաքականությամբ զբաղվելուց: ԵԽ Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում այս թեմայով բանավեճ է անցկացվել։

Փարիզից 15 կմ հարավ գտնվող Հայ-լես-Ռոզիս համայնքի ղեկավար Վինսենթ Ժանբրունը 2023-ի հուլիսի 1-ին ենթարկվել է հարձակման։ Հարձակվել էին իր տան վրա, փորձել հրկիզել այն և կողոպտել էին համայնքը։ Քաղաքապետը կարծում է, որ հարձակումը տեղի է ունեցել թմրանյութերի վաճառքի և անկարգությունների նկատմամբ իր կողմից անհանդուրժողականություն ցուցաբերելու պատճառով։ Վինսենթ Ժանբրունը ցավով նշել է, որ միայն Մարսելում այս տարի մոտ քառասուն մարդ սպանվել է բռնի խմբավորումների կողմից։

Բռնության դեմ պայքարում տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչների ճկունության ամրապնդում

Ատելության խոսքի և կեղծ լուրերի ազդեցությունը՝ տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչների աշխատանքային պայմանների վրա թեմայով համազեկուցող Քրիստոֆեր Թամսոնը ընդգծել է, որ ընտրված ներկայացուցիչները հաճախ «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության այսպես ասած վերջին գիծն են, երբ խոսքը վերաբերում է բռնության դեմ պայքարին», որը դարձել է «եվրոպական մարտահրավեր, որը վերաբերում է մեզ բոլորիս»:

Շվեդիայում տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչները կարող են վերապատրաստվել՝ օգնելու նրանց հաղթահարել ցանկացած սպառնալիք, որը կարող է ստանալ, և այդ սպառնալիքները պարբերաբար ուսումնասիրվում և չափվում են՝ դրանց ավելի արդյունավետ հակազդելու համար:

Տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը խնդիր է, որը վերաբերում է բոլոր երկրներին: Կոնգրեսի հոլանդացի նախկին փոխնախագահը ստիպված է եղել թիկնապահներ ունենալ՝ տեղի մաֆիայի դեմ պայքարելու ջանքերի պատճառով: Եվ քչերը կարող են մոռանալ Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունը։ Նա սպանվել էր 2019 թվականի հունվարին բարեգործական միջոցառմանը մասնակցելու ժամանակ։

Կոնգրեսում քննարկվել է նաև առցանց բռնության թեման։ Կոնգրեսի մի քանի անդամներ խոսել են սպառնալիքների կամ բանավոր վիրավորանքի մասին, որոնց երբեմն անձամբ են ենթարկվել։ Նրանք շեշտել են, որ այս ամենը ավելի հաճախ ազդում է կին ընտրված ներկայացուցիչների վրա, քան տղամարդկանց, և որ փոքրամասնությունների խմբերի ընտրված ներկայացուցիչներն ավելի հաճախ են թիրախ դառնում։

Ըստ Կոնգրեսի անդամների՝ բռնության վրա ազդում է նաև քաղաքական դիսկուրսը։ Բանավեճի ավարտին Կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսը հայտարարել է․ «Մենք նույնպես երբեք չպետք է դիմենք վիրավորանքների և միշտ հիշենք, որ ժողովրդավարություն նշանակում է հարգանքի դրսևորում այլոց հանդեպ»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...