Ներկայացվեց ԵԽ Կոնգրեսի պատրաստած «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը
28.02.2020
Փետրվարի 28-ին Երևանում հրավիրված քննարկմանը ներկայացվեց Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի կողմից պատրաստված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը։
Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ անցկացված հանդիպմանն առաջին անգամ հանրայնացվեց նաև Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի կողմից պատրաստված «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանում» մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը։ Այն հաստատվել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին: Զեկույցում ներկայացված են Հայաստան կատարված մոնիտորինգային այցի արդյունքները, Հայաստանի պարտավորություններն ու հանձնառությունները, տեղական ինքնակառավարման մարմինների միավորման իրավունքը և այլ հարցեր: Առանձին բաժնով ներկայացված են նաև մտահոգություններն ու եզրակացությունները: Փորձագետների մասանակցությամբ քննարկում ծավալվեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կարգհորոշումների հետ կապված: Ներկայացվեցին այն հանձնարարականները, որոնք ամրագրված են Հայաստանի մասին զեկույցում:
Միջոցառման ընթացքում ՏԻՄ-երի ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, քաղհասարակության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ քննարկեցին զեկույցում ներառված մտահոգություններն ու դիրքորոշումները:
14:53
15 07 2025
Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի...
15:36
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
15:00
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
14:34
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
12:55
09 06 2025
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...
20:27
02 06 2025
Մայիսի 29-30-ին Երևանում անցկացվեց «Շահառուների ներգրավման ոլորտում համայնքների...
22
Nov
26
Oct
25
Oct