Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Տեղի ունեցավ Հայաստանի Համայնքների Միության անդամների ընդհանուր ժողովը

Ս․թ․ փետրվարի 24-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության անդամների ընդհանուր ժողովը։

Ողջյունի խոսքով հանդես եկաn ՀՀՄ վերընտիր նախագահ Էմին Երիցյանը  ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար պրն․ Դավիթ Լոքյանը։ 

ՀՀՄ անդամների ընդհանուր ժողովին ողջույնի ուղերձ հղեց նաև տկն․ Գուն Մարիտ Հելգեսենը՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տարածաշրջանների պալատի նախագահը։ Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվեց Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացվեցին Միության ձեռքբերումները և 2016-2020 թթ․ ռազմավարությունը։ Ժողովի ընթացքում նաև տեղի ունեցան Միության Նախագահի, Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի ներկայացուցիչների ընտրությունները։ Ժողովն ավարտվեց «Լավագույն համայնք» մրցույթի արդյուքների ամփոփմամբ և մրցանակների հանձմամբ։ Ժողովի ընթացքում կազմակերպվեցին Վերստուգիչ հանձնաժողովի և Հանրապետական խորհրդի կազմի ընտրությունները։

Վերստուգիչ հանձնաժողովի ընտրված 5 անդամներն են՝

  • Արմեն Մովսիսյան (Գլաձոր համայնք, Վայոց Ձորի մարզ)
  • Նորայր Թումանյան (Չափնի համայնք, Սյունիքի մարզ)
  • Հայկ Հովհաննիսյան (Ոսկեվազ համայնք, Արագածոտնի մարզ)
  • Գագիկ Սարգսյան (Առինջ համայնք, Կոտայքի մարզ)
  • Արթուր Ալոյան (Աշոցք համայնք, Շիրակի մարզ)

Հայաստանի համայնքների միություն

Չարենց 1 - 201, 0025 Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ.` +374 10 57 45 01

Էլ․ փոստ՝ press@caa.am

Կայք՝ www.caa.am




Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104