Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


«Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովում քննարկվել են Հայաստանում տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերը

Նոյեմբերի 10, 2017, Երևան (Հայաստան). Տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակի ձևավորումը  եղել է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի ուշադրության կենտրոնում: 

«Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովի շրջանակներում տեղական իշխանությունների լիազորությունների և ֆինանսական ապակենտրոնացման հարցերի շուրջ ծավալած քննարկումներն մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների, ասոցիացիաների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ու միջազգային փորձագետներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը:

Իր ողջույնի խոսքում նախարար Լոքյանը մասնավորապես նշել է ՝ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանի կայացած համակարգերից է, որը վերջին 21 տարիների ընթացքում կայունացել է և զարգացել:  Հայաստանում, այն իր մեջ պարունակում է էլեմենտներ, որը հնարավորություն է տալու որոշակի գործառույթներ փոխանցել համայնքներին: Մենք առաջիկայում ունենալու ենք ուժեղ տարածքային կառավարում, որը դառնալու է հիմնական մեխանիզմը խթանելու համայնքներում համայնքային տնտեսական ծրագրերի ընթացքը, ինչը կընդլայնի համայնքների ֆինանսական ռեսուրսները, կապահովի աշխատատեղեր»:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ  տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը նույնպես շնորհավորել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և Համայնքների միությանը, ներկաներին Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:  «Ես տեսնում եմ, թե կենտրոնական և տարածքային իշխանություններն ինչպես են ջանքերը միացնում՝ ուժեղացնելու տարածքային կառավարումը: Հուսով ենք, որ այս համաժողովը կարևոր է երկխոսության համար: Ոչ բոլոր երկրներն են նշում տեղական ինքնակառավարման մարմինների տոնը և, այսպիսով` Հայաստանը ներկայացնում է ժողովրդավարությունը համայնքներ բերելու իր հանձնառությունը»,-ասել է  տն. Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմը: 
Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Համաժողովը եզրափակվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվան և Հայաստանի համայնքների միության կազմավորման 20-ամյակին նվիրված արարողությամբ, որի ընթացքում տեղի ունեցավ «Լավագույն համայնք» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրում:  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների: Ըստ անվանակարգերի 2017 թվականի մրցանակների  են արժանացել՝ «Լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, «Մշակութային լավագույն համայնք- 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները, «Տարվա նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք»՝ էջմիածին քաղաքը և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը, «Մաքուր համայնք- 2017»՝ Արարատի մարզի Աշտարակ քաղաքը և Լոռու մարզի Թումանյան համայնքը:

 Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: 

 




Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104