Warning: file_put_contents(): Only 0 of 113 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 107 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104
Communities Association of Armenia


Հայաստանի Համայնքների Միության հանրապետական խորհրդի նիստ

Ս.թ. սեպտեմբերի 7-ին  երեևանի «Անի պլազա» հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Հայաստանի Համայնքների Միության Հանրապետական խորհրդի հերթական նիստը: 

Միության Հանրապետական Խորհուրդը քննարկեց ու ընդունեց ՀՀ կառավարությանն ուղղված ապակենտրոնացման գործողությունների նոր ծրագրի մշակման անհրաժեշտության  մասին ուղերձ:

Խորհրդի անդամները քննարկվեցին նաև   «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում համայնքների ղեկավարներին անվստահություն հայտնելու վերաբերյալ առաջարկվող փոփոխության դրույթները` Միությունը ևս մեկ անգամ վերահաստատեց առաջարկվող փոփոխություններին իր ունեցած անհամաձայնությունը:

Նիստի ընթացքում հաստատվեց Միության 6 մշտական հանձնաժողովների անվանումներն ու գործունեության շրջանակը` իրավական/օրենսդրական հարցերի, ֆինանսական/տնտեսական և բյուջետային հարցերի, կայուն զարգացման հարցերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի, գյուղական համայնքների և սահմանամերձ բնակավայրերի հարցերի, ինչպես նաև միջհամայնքային համագործակցության հարցերի: Միության բոլոր անդամները հնարավորություն կունենան մինչև ս.թ. նոյեմբեր ամիսը անդամակցելու հանձնաժողոներից որևէ մեկին, իսկ նոյեմբերին տեղի կունենան հանձնաժողովների առաջին նիստերը և հանձնաժողովների նախագահների ընտրությունները: 

Հանրապետական խորհուրդը նաև լսեց ու հաստատեց Միության գործադիր մարմնի ու վերստուգիչ հանձնաժողովի մի շարք հաշվետվություններ, մասնավորապես` Միության 2016 թվականի գործունեության անկախ աուդիտի եզրակացության մասին, ինչպես նաև Միության 2017 թ-ի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի մասին զեկույցները, որոնք  ընդունվեցին ի գիտություն Խորհրդի կողմից:

Միության նախագահ պրն. Էմին Երիցյանը հանրապետական խորհրդի անդամներին ներկայացրեց Միության նոր կայքը, Միության անդամները քվեարկությամբ ընտրեցին Միության նոր լոգոն և հավանություն տվեցին Միության աշխատակազմի վերակազմակերպման առաջարկին:

Հանրապետական խորհրդի անդամների ուշադրությանը ներկայացվեց Միության 2017-18թթ. Շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը: Ռազմավարության շրջանակներում առաջիկայում նախատեսվող գործողություններից քննարկում ծավալվեց համայնքներում հյուրանոցային հարկի ներդրման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, որոշում կայացվեց սեպտեմբերի վերջին քննարկում կազմակերպել լիազոր մարմինների և մյուս շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Նիստի ավարտին Միության հանրապետական խորհրդի անդամները հավանություն տվեցին նաև ս.թ. նոյեմբերի 10-ին Տեղական ժողովրդավարության ֆորում կազմակերպելու առաջարկին: Ֆորումը կազմակերպվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ` Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ և նվիրված է լինելու Հայաստանում ապակենտրոնացման հեռանկարների քննարկմանը:  

Նիստը կազմակերպվել էր Երևանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակի տեխնիկական աջակցությամբ:




Warning: file_put_contents(): Only 0 of 103 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104

Warning: file_put_contents(): Only 0 of 176 bytes written, possibly out of free disk space in /home/caa/inc/functions.php on line 104