Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

13.07.2018

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգով՝ Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերին ԱՊՀ գործադիր կոմիտեին առաջարկություն էր ներկայացրել՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ:

Հայկական կողմի առաջարկությունը հաստատվեց  2017-ի հոկտեմբերի 11-ին՝ Սոչիում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստում:

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը մեկնարկեց «Զանգեր» հուշարձանի բացման արարողությամբ:

Հուշարձանի հեղինակ Սեւադա Զաքարյանի խոսքով՝ Սյունիքի խորհրդանիշներից մեկի`«Զանգերը» վերակառուցելու միտքն առաջացել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին. «Զանգերը» ոչ միայն Սյունիք-Արցախ մայրուղու վրա վեր խոյացող խորհրդանիշ է, այլեւ հանգստի գոտի, որը մինչեւ այսօր անտարբեր չի թողել ոչ մի զբոսաշրջիկի»:

Ծրագրի շրջանակներում անցկացվեց «Արթ Էքսպո» («Art Expo»)՝ ժամանակակից արվեստի, արհեստագործության եւ ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառ, պաշտոնական արարողությանը հաջորդեց սրճարան-գրախանութի բացման արարողությունը, որը հնարավորություն կտա մարզաբնակ երիտասարդներին իրենց ժամանցն անցկացնել մշակութային միջավայրում:

Քարահունջ համայնքում տեղի ունեցավ «Թթի փառատոնը»՝ ժողովրդական երգ ու պարի ուղեկցությամբ: Տոնական օրն ամփոփվեց ԱՊՀ սիմֆոնիկ նվագախմբի համերգով. հատուկ «Գորիսը` 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի համար ստեղծված նվագախմբում ելույթ ունեցան Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Հայաստանի երաժիշտները: ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Մշակութային երեկոն եզրափակվեց ԱՊՀ երկրների DJ fest-ով:

Տոնական հաջորդ օրը Գ. Տաթեւացու անվան հրապարակը ողողված էր էստրադային-ջազ մեղեդիներով. առիթը Կոստանտին Օրբելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հիանալի համերգն էր:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի համոզմամբ՝  այն, որ հենց Գորիսն է հռչակվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, հնարավորություն է ներկայացնել Գորիսի հիանալի ճարտարապետությունը, մշակույթը, բնապատկերները:


NEWS

Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025
Պարգևատրման արարողություն՝ Ապարանի համայնքապետարանում․ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025

18:52

29 08 2025

Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում
Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

18:37

29 08 2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Ակունք համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

18:28

29 08 2025

Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...

Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն

18:39

26 08 2025

Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...

Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Պարգևատրվեցին Արթիկ համայնքում «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

17:47

26 08 2025

Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...

Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները
Թալին համայնքում պարգևատրվեցին «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցները

14:43

26 08 2025

Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...