
Իջևանի համայնքապետարանում տեղի ունեցավ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողություն
26.08.2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։
Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած բնակավայրերի կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երեխաներն ու երիտասարդները։
Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:
Իջևան համայնքում Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 8 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Մասնավորապես համայնքում կազմակերպվել է նկարչական մրցույթ, ցուցահանդես, թեմատիկ միջոցառում, էներգախնայող սարքի մակետի պատրաստում՝ թափոններից, կլոր սեղան-քննարկումներ, իրազեկման արշավներ, «Էներգիա բնությունից, հոգատարություն բնությանը» խորագրով արշավ, ծառատունկ և այլն։ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին մասնակցել են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։
Պարգևատրման արարողության ժամանակ համայնքի «Ազատամուտ համայնքի ակումբ» ՀՈԱԿ-ի, Գանձաքարի մշակույթի տան, «Գետահովիտի համայնքային ակումբ» ՀՈԱԿ-ի, «Ավանդույթ» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները պատմեցին, թե կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում ինչ միջոցառումներ են կազմակերպել։
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը, շնորհակալություն հայտնելով Իջևանի համայնքային իշխանությանը, բնակավայրերի կրթական և մարզամշակութային հաստատություններին «Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար, նշեց որ տարեցտարի այս շարժմանը մասնակցող համայնքների թիվն աճում է։ Այս տարի մասնակից համայնքների թիվը 15-ն է, և իրականցված միջոցառումներն անցյալ տարվա համեմատ կրկնապատկվել են՝ հասնելով շուրջ 130-ի։
Ներկայացնելով «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործողություններն ու նպատակները, Արտեմ Խարազյանը նշեց․ «Ծրագրի նպատակն է աջակցել, որ Իջևանը և Դաշնագրին անդամակցող մյուս համայնքները մասնակցեն Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը։ Այն համայնքահեն նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել, որպեսզի համայնքները մշակեն և իրականացնեն երկարաժամկետ ծրագրեր կլիմայի փոփոխության մեղմման համար՝ էներգետիկ ռեսուրսների խելամիտ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում և այլն»։ Իջևանի համայնքապետարանում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության և մրցույթներում հաղթելու կապակցության պարգևատրվեցին Լիլիթ Խաչատրյանը, Արթուր Մելիքսեթյանը, Լյովա Իսահակյանը, Վոլոդյա Բեգլարյանը, Գրիգոր Պետրոսյանը, Մարկ Ափինյանը։

23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...

17:05
26 03 2026
Sous la présidence du Premier ministre Nikol Pachinian, les questions liées...

14:28
26 03 2026
La Cour constitutionnelle de la République d’Arménie a rendu une...

19:38
20 03 2026
Le maire d’Erevan et président du conseil de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct