
Միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն հյուրընկալվեց Հայաստանի համայնքների միությունում
21.01.2019
Հունվարի 21-ին Հայաստանի համայնքների միությունում (ՀՀՄ) հյուրընկալվեց միջազգային զարգացման խորհրդատու Անտոնիո Կաստրոն: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ զրույցում նա հետաքրքրվեց՝ ի՞նչպես է գնահատում «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք», «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունների արդյունավետությունը, ի՞նչ է տվել ծրագիրը, ինչպե՞ս են գնահատում ծրագրի արդյունքները և համագործակցությունը համայնքապետարանների հետ: Խորհրդատուին հետաքրքրեց նաև ՝ ի՞նչ փորձառություն ունի միությունը և ինչպիսի՞ն է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշեց, թեև Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը զարգացած է, բայց ֆինանսական ապակենտրոնացման մակարդակը մեզ մոտ բավականին ցածր մակարդակի է: Ըստ Էմին Երիցյանի՝ իրական ապակենտրոնացում տեղի չի ունենում, թեև երկրի ղեկավարությունը վստահեցնում էր՝ խոշորացումը կհանգեցնի ապակենտրոնացման: Նա բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ խոշորացումը տեղի ունեցավ կամավոր հիմունքով և ինչի արդյունքում ֆինանսական ապակենտրոնացում հինգ անգամ ավելացավ, իսկ Հայաստանում խոշորացումից հետո իրավիճակ չփոխվեց:
ՀՀՄ նախագահը նշեց, որ Հայաստանի համայնքների միությունը, լինելով համայնքների միասնական ձայնը տարբեր հարթակներում և ձևաչափերով բարձրացնում է տեղական ինքնակառավարման ոլորտի խնդիրները, գործողությունների պլան էր մշակվել կառավարության, միջազգային կառույցների հետ: Սակայն այժմ առաջընթաց չկա, օրինակ՝ միությունը ներկայացրել է հյուրանոցային հարկի հետ կապված առաջարկություններ, սակայն դեռ առաջընթաց չկա:
Միջազգային զարգացման խորհրդատուին հետաքրքրում էր՝ որքանո՞վ են արդյունավետ «Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք», «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունները: Էմին Երիցյանը բերեց Սևանի օրինակը: 2018-2020թթ. «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում Սևանում կիրականացվի «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագիրը, որը միտված է համայնքում գործարար միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար լուրջ և հիմնարար նախադրյալների ստեղծմանը: Ծրագիրը նպատակ ունի աջակացելու Սևան համայնքի արագ վերափոխմանը, դարձնելու այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն ու սոցիալապես ավելի գրավիչ:
Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ Արթիկում կկառուցվի էլեկտրակայան, որը համայնքի համար կլինի բիզնես նախագիծ:
Այս համատեքստում Էմին Երիցյանը նշեց, թե համայնքները ընդհանուր առմամբ չունեն համապատասխան կադրային ռեսուրսներ, որպեսզի բավարար ծրագրեր և աշխատանքային պլաններ մշակեն, և այդ բացը փորձում է լրացնել Հայաստանի համայնքների միությունը՝ ուժեղացնելով ֆոնդհայթայթման և ծրագրերի ուղղությունները:

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct