
Նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին
06.02.2017
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:
Նախարարը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Դավիթ Լոքյանը նշել է, որ պարոն Գրիգորյանը նոր մարդ չէ մարզետարանում, քաջածանոթ է մարզի խնդիրներին և հույս հայտնել, որ իբրև աշխատասեր անձնավորություն, նա կկարողանա արդյունավետորեն լուծել մարզի խնդիրները:
Նախարար Լոքյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին համատեղ աշխատանքի համար, որակել նրան որպես պարտաճանաչ ու մարզի խնդիրներով մշտապես մտահոգ անձնավորություն և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Իր հերթին, Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետին մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մարզպետի պատասխանատու պաշտոնում:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ կառավարությանը վարչապետի գլխավորությամբ` վստահության համար: Նորանշանակ մարզպետն իր խոսքում նշել է, որ ծանոթ է մարզում առկա խնդիրներին և պատրաստվում է ըստ առաջնահերթության լուծում տալ դրանց:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct