ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2024 մրցանակաբաշխություն՝ Արթիկ համայնքում

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2024 մրցանակաբաշխություն՝ Արթիկ համայնքում

27.06.2024

Արթիկ համայնքում հունիսի 27-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների միության կողմից պարգևատրվել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները։

Արթիկ համայնքը 10 տարի է անդամակցում է Քաղաքապետերի դաշնագրին։ Արդեն 7-րդ տարին է համայնքում կազմակերպվում են ԵՄ կայուն էներգիայի օրեր։

Համայնքում այս տարի ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում համայնքապետարանի կողմից անցկացվել են սպորտային խաղեր մանկապարտեզներում, քուիզ, թեմատիկ կինոդիտումներ, ցուցահանդես, նկարչական մրցույթ և այլ միջոցառումներ։

Արթիկ համայնքում ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված մրցույթների ընթացքում ակտիվ մասնակցության և հաղթող ճանաչվելու կապակցությամբ «Քաղաքապետերի դաշնագիր՝ արևելք» ծրագրի կողմից խրախուսական նվերների են արժանացել Գագիկ Սիմոնյանը (6 տարեկան, Մ․ Մանթաշ), Աստղիկ Ղազարյանը (6 տարեկան, Գեղանիստ), Հովհաննես Մակարյանը (6 տարեկան, Փոքր Մանթաշ), Հասմիկ Տոնոյանը (9 տարեկան, Հառիճ), Մարիաննա Ղարիբջանյանը (14 տարեկան, Փանիկ), Թամարա Հարությունյանը (11 տարեկան, Նոր Կյանք), «Արթիկի երիտասարդների տան» շահառուներ Մարինա Մաթևոսյանը (16 տարեկան), Լիլիթ Սահակյանը (14 տարեկան), Մարտուն Վարդանյանը (17 տարեկան)։

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...