
Համայնքային իրավաբանների համար աշխատաժողով՝ Ծաղկաձորում
02.03.2019
Մարտի 1-2-ին Ծաղկաձորում անցկացվեց Համայնքային իրավաբանների համար աշխատաժողով:
Աշխատաժողովի առաջին օրը համայնքների իրավաբաններին Եվրոպայի խորհրդի փորձագետ Նարինե Ալեքսանյանը ներկայացրեց, թե 2015թ. Սահմանադրական փոփոխություններն ինչպիսի ազդեցություն են ունեցել տեղական ինքնակառավարման վրա:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորեց համայնքային իրավաբանների՝ այս ձևաչափով հանդիպում-քննարկումները:
Աշխատաժողովի ընթացքում իրավաբանները ծանոթացան, թե ինչ օրենսդրական փոփոխություններ, բաց դաշտեր կան, ստացան տեղեկատվություն ոլորտի քաղաքականությունների մասին:
Կարևորվեց նաև համայնքային իրավաբանների ցանցի ստեղծումը:
Համայնքային իրավաբաններին հետաքրքրվեց՝ համայնքային և պետական շահերի միջև փոխըմբռնում կա՞, թե՞ ոչ, կամ այն, որ մարզպետարանները հիմա վարչական ստուգումներ են անում համայնքներում, դա իրավաչա՞փ է: Եվրոպայի խորհրդի փորձագետ Վահագն Պետրոսյանը հայտարարեց, որ նրանց գործողությունները հակասահմանադրական են:
Ժամանակացույց սահմանվեց, որպեսզի համայնքների իրավաբանները փորձեն բարձրացնել ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, փորձեն գտնել լուծման ճանապարհներ:
Ակտիվ բանավեճ ծավալվեց նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները, «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորումները թեմայով քննարկման ժամանակ: Մասնավորապես մտահոգություններ և առաջարկներ հնչեցին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հետ կապված՝ ՏԻՄ օրենքում նախատեսվող լրացումների վերաբերյալ:
Համայնքային իրավաբանները մասնակցեցին նաև խմբային քննարկման: Աշխատաժողովի երկրորդ օրը՝ մարտի 2-ին, քննարկվեցին հարցեր կապված տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող հանրային քաղաքականության մշակման գործընթացում համայնքային իրավաբանների դերի հետ կապված: Օրինակ՝ փորձագետը ներկայացրեց տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող ակտի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիքներ ներկայացնելու մեթոդներն ու գործիքները: Օրինակ՝ նկարագրվեց, թե ի՞նչ քայլեր պետք է անի իրավաբանը, երբ ստանում է օրենքի նախագիծ:
Առանձին քննարկում կազմակերպվեց նաև տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող հանրային քաղաքականության մշակման գործընթացում համայնքային իրավաբանների դերի բարձրացման եղանակների մասին:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct