Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար

Ուշադրություն. «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ երիտասարդների համար

16.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո, Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ: Հայաստանի համայնքների միությունը ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:

Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից անցում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:

Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (տեսահոլովակները) համահունչ կլինեն  այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմում և հարմարվողականություն:

 

Մրցույթի պայմանները.

-       Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ):

-       Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:

-       Կարճ տեսանյութերը կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:

-       Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու տեսանյութ:

-       Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:

-       Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:

-       Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

-       Ցանկալի է, որպեսզի տեսահոլովակը տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն), քանի որ գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեսահոլովակների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տեսանյութը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:

-       Ներկայացնելով տեսանյութը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:

 

Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում:

 

Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հոկտեմբերի 7-ը:

 Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև սեպտեմբերի 30-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:

 Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

 

Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ. հասցեներով՝ [email protected] կամ [email protected]

 

Հայաստանի համայնքների միություն


NEWS

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...

Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions
Congress adopts Declaration on the humanitarian situation in Karabakh and neighbouring cities and regions

19:09

26 10 2023

Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...

The Congress elects its new President
The Congress elects its new President

16:11

24 10 2023

The Congress of Local and Regional Authorities of Council of Europe has renewed its presidency...

45th Congress session will be held in Strasbourg
45th Congress session will be held in Strasbourg

23:47

22 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe will hold its  45...