CORLEAP բյուրոյի 14-րդ նիստը ու «Տեղական իշխանություններ և քաղհասարակության կազմակերպություններ» միջազգային համաժողով՝ Երևանում
29.03.2019
Մարտի 28-ին անցկացվեց «Տեղական իշխանություններ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան «Բաց և կարողունակ միջավայրի ստեղծում քաղաքացիական մասնակցության, քաղհասարակության և տեղական ու ռեգիոնալ իշխանությունների գործողությունների համար», «Փոխգործացկության, սիներգիաների ստեղծման կարողությունների ամրապնդում և հստակ արդյունքների ստեղծում տեղական մակարդակում» խորագրերով քննարկումներ:
Համաժողովը կազմակերպում է Հայաստանի համայնքների միությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի, ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP), Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Համաժողովին նախորդեց ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) բյուրոյի 14-րդ նիստը՝ Երևանում:
Հայաստանի համայնքների միության նախագահ, CORLEAP համանախագահ Էմին Երիցյանը համաժողովի բացման խոսքում նշեց՝ շատ կարևոր է, որ այս համաժողովն ունենա հեռանկարային և դրական արդյունքներ: Այնուհետև հայտարարեց. «Հիմնական թիրախավորումը հենց տեղական իշխանությունների և քաղհասարակության համագործակցությունն է: Նրանք միասին համագործակվելով՝ շատ անելիքներ ունեն: Բոլորս միասնական պետք է փորձենք գտնել ճիշտ լուծումներ, որպեսզի քաղհասարակությունն իսկապես դառնա ռեալ դերակատար ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման հարցերում: Շատ կարևոր է, որ քաղհասարակության կոալիցիաները ձևավորվելով՝ ձևավորում են միասնական ձայնի հնարավորությունը»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ ՀՀ-ն երկրորդ անգամ պատիվ ունի հյուրընկալել CORLEAP բյուրոյի նիստը. «Լավ ավանդույթ ունենք բյուրոյի նիստերը զուգակցել թեմատիկ բովանդակային քննարկումներով: Այս անգամ պատահական չէ, որ մենք նման թեմա ենք ընտրել, որն ընթացիկ ժամանակին շատ հարմար և համահունչ է: Քաղհասարակության և ընդհանրապես մեր քաղաքացիների ակտիվության այս ընթացքից պիտի կարողանանք առավելագույն էֆեկտները ստանալ, մասնավորապես այն ոլորտում, որի մի մասն է կազմում տեղական ինքնակառավարման համակարգը, որը տեղական ժողովրդավարության կրողներից է»:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում մեծապես կարևորեց ՔՀԿ-ՏԻՄ երկխոսությունը՝ հասարակության համար բարվոք հանրային քաղաքականությունների մշակման և իրակացման տեսանկյունից. «Վստահ եմ, որ ՔՀԿ-ների ներկայիս ներուժը հնարավորություն կտա ավելի ուժեղ տեղական ինքնակառավարման համակարգ ունենալ: Մեր ծրագրի շրջանակում ստեղծված ՔՀԿ կոալիցիաները ցույց են տալիս համագործակցության ներուժը, մարտահրավերներն ու հնարավորությունները»,- ասաց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն էլ նշեց, որ այս համաժողովի նպատակն է պարզել, թե ինչ կարող ենք անել տարածքային, տարածաշրջանային ոլորտում. «Պետք է կատարենք շատ կարևոր ներդրումներ, հանդես գանք նոր հնարավորություններով: Այս գործում մեզ մեծապես օգնելու են մեր գործընկերները: Պետք է կարևորեմ նաև այն փաստը, որ մենք աշխատում ենք կառավարությունների հետ, որ տարածաշրջանային մակարդակում համագործակցություն գրանցենք»:
Համաժողովին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի անդամներ, ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) ներկայացուցիչներ, ՀՀ համայնքի ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...
10:04
01 11 2023
An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...
13:26
30 10 2023
The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a report...
19:09
26 10 2023
Congress expresses deep concern over humanitarian situation in Karabakh and neighbouring cities...
22
Nov
26
Oct
25
Oct