
Հայաստանի համայնքների միությունը «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը
30.11.2021
«Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում Հայաստանի համայնքների միությունը շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը:
Հայաստանի համայնքների միությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գործընկեր կազմակերպությունն է և տարիներ շարունակ իրականացրել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի գործողությունները խրախուսելու և ամրապնդելու են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, որոնք անհրաժեշտ են կայուն կլիմայական և էներգետիկ զարգացման տեղական քաղաքականության իրականացման համար: Հայաստանի համայնքների միությունը, լինելով «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող կոնսորցիումի անդամ, Ծրագրի գործընկեր, կարևոր դեր կունենա «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանում իրականացվող ծրագրի երրորդ փուլի իրականացման գործում:
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը միացել են 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):
Համայնքներից 17-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):
Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct